Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ ելք չկա, Դիանը ճարահատյալ որոշում է հպատակվել ծնողների կամքին։ Բայց նա կեղծում է։ Այդ մատաղ կրծքի տակ թաքնված է մի խորամանկ հոգի։ Նա ուզում է ժամանակ կորզել ծնողներից իր անելիքի մասին մտածելու։ Եվ կորզում է։ Նրան հետո կուղարկեն մենաստան։ Իսկ այժմ վարագույրը պետք է ընկնի...


Երկրորդ արարվածը մեզ տանում է փաստաբան Մարսել Արմորիի գրասենյակը, որ գտնվում է իր ընտանեկան օջախից հեռու։ Դիանը իր սիրեկանի մոտ է։ Նա արդեն խաբել է ծնողներին և փախել նրանց տնից։ Սիրո բացատրություն քառասուն տարեկան տղամարդի,և տասնութ տարեկան աղջկա միջև։


Ֆրանսիական արիստոկրատիկ կյանքին ծանոթները հավատացնում են, որ պիեսի հեղինակը այստեղ այնպիսի խոսքեր է դրել Դիանի բերանը, որ երբեք չի կարող արտասանել մի արիստոկրատուհի։ Այստեղ Դիանը երևում է ոչ իբրև մի անմեղ պատանուհի, այլ կյանքի փոթորիկները կրած մի արկածախնդիր, մի Նանա։ Բայց թողնենք քննադատներին։


Փաստաբանն աշխատում է համոզել Դիանիէն, որ իրանց սերը չի կարող բախտավոր լինել, որովհետև այնտեղ դըժբախտանումեն օրիորդի ծնողները, այստեղ՝ իր ամուսինը։Մերձավորների թշվառության վրա չիկարելի երջանկություն հյուսել։ Սակայն Դիանը անհողդողդ է. նա վճռել է առմիշտ պատկանել իր սիրեցյալին և պետք է պատկանի, քանի որ կենդանի է։ Փաստաբանը զիջում է...


Այժմ խորհում են փախչելու մասին։ Արդեն ամեն ինչ պատրաստ է։ Դռների առջև սպասում է օթոմոբիլը, և հանդիսականներն իսկ լսում են նրա մոտորի թրթռոցը։ Գալիս է փաստաբանի կինը, տիկին Արմորին, ամենադժբախտր ամբողջ պիեսի մեջ։ Դիանը թաքնվում է։ Տիկին Արմորին աշխատում է իր մոլորյալ ամուսնուն ուղիղ ճանապարհի բերել Զուր։ Վրա է հասնում Դիանի եղբայրը՝ Գաստոն դը Շառանսը, մի երիտասարդ, կատաղի, պատվամոլ սպա, որին ինչ-որ անստորագիր նամակ տեղեկացրել է իր քրոջ անպատվության մասին։


Տիկին Արմորին վերցնում է բանալին այն սենյակի, ուր