Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդը մահկանացու է կյանքի ամենաբարձր աստիճանի վրա անգամ, իսկ արտիստը ամենաղդայուն մահկանացուն է։

Բայց դառնանք մեր վաղաժամամ Թառամած հայ արտիստին։ Նա ապրում է մի փոքրիկ, խոնավ, հնամաշ սենյակում։ Նրա մելամաղձոտ հայացքը վառվում է հպարտությամբ, երբ արտասանում է' «իմ ատելիեն» այսինքն' արհեստանոցը, Փույթ չէ, որ մի խղճուկ, ողորմելի կացարան է, ձմեռը ցուրտ,ինչպես սառցարան, ամառը տաք, ինչպես ռուսական բաղանիք։ Փույթ չէ, որ նա ամեն անգամ ամոթից, այդ կեղծ զգացումից, շառագունում է, երբ իր օտարազգի արհեստակիցներից մեկը ոտք դնում այնտեղ, Բայց «ատելիե» է, գոնե այսպես է անվանել տանտերն այն, մենք էլ մենք անվանենք։

Բոլորովին տարրեր պատկեր է ներկայացնում մեզ քաղաքի հենց միևնույն արվարձանում անգլիացի կամ ամերիկացի արհեստանոցը։ Այն ընդարձակ է, խիստ լուսավոր, խիստ շքեղ կահավորված, խիստ արտիստիկ։Այնտեղ կան ամեն հարմարություններ, և յուրաքանչյուր առարկա, յուրաքանչյուր անկյուն հրավիրում է արտիստին տանը մնալ և աշխատել ու աշխատել։ Այնտեղ եթե արտիստը հոգնել է, կարող է պառկել հանգիստ համակի վրա և օրորվելով, գրգռել իր երևակայությունը, կամ դիտել բաղմաթիվ գեղարվեստական իրերը և ալբոմները: Նրա հյուրերը շքեղ հագնված տիկիններ են, միլիոնատերերի կանայք և աղջիկներ, լորդեր և պատգամավորներ, որոնց նա իր նկարները կարող է ներկայացնել ոսկեզօծ շրջանակներում, հյուրասիրել, թատրոն հրավիրել։ Նա ունի միջոց իր գործերը ցույց տալ իրենց արժանի շքով։ Նա շատ լավ գիտե, որ ինչևէ,մարդիկ մարդիկ են, և լյուքսը գռավիչ է նրանց համար ամենուրեք, նույնիսկ արտիստի համեստ արհեստանոցում։ Ավաղ, վաղ էր, շատ վաղ, երբ արտիստը ստեղծագործում էր միմիայն ստեղծագործելու համար, երբ նա իր աստվածային հուրը վաճառքի չէր դուրս բերում.․. Այժմ ամեն ինչ վաճառվում և ամեն ինչ գնվում է, նույնիսկ գաղափարը։ Մեր վաղաժամ թառամած արտիստը նայում է իր օտարազգի արվեստակցին նրան նշմարելի նախանձով։ Նայում է և ամիսներով սպասում այցելուների։ Ովքե՞ր են գալիս նրա մոտ։