Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս տարի ցուցահանդեսից առաջ տեղի ունեցավ մի զվարճալի սկանդալ։ Հայտնվեց, որ «Անկախներ»-ի գլխավոր վարչության քսան անդամներից տասներկուսն իրանցգործերը ցուցադրում են, միևնույն ժամանակ, և սալոններում։ Ուրեմն, նրանք դավաճանում են անկախության սկզբունքին։ Դեռ հայտնի չէ, այն մնացյալ ութ անդամները ապահո՝վ են կշտամբանքից, թե չէ։ Գուցե նրանք էլ իրանց գործերը ներկայացրել են «հնապաշտների» ժյուրիին, բայց մերժվել են։ Առայժմ լռում են


Ահա ձեզ մի փաստ ևս արտիստի փառասիրության, որի մասին ակնարկեցի անցյալ նամակում։ Չէ որ, ինչ և լինի, «Անկախների»-ի ցուցահանդեսը, հասարակության, մամույի և պետության աչքում չունի այն արժեքը, ինչ որ սալոնների ցուցահանդեսը։ Այդ սալոններն են այցելում հասարակության ընտիր մասը և հարուստները։ Այստեղ է կառավարությունը թանգարանների համար գլուխգործոցներ փնտրում և գտնում․ Այստեղից են ամերիկացիք, անգլիացիք և գերմանացիք իրանց հայրենիք ուղարկում ֆրանսիական ճաշակի և մտքի արտադրությունները։ Իսկ «Անկախներ»-ի ցուցահանդեսը։ Այն այցելում են արտառոցը և տարօրինակը սիրողները, նաև նրանք, որոնք զվարճություն են փնտրում։

Իսկ զվարճություն, որքան կամենաք, ոչ այնքան նկարների, որքան նկարիչների մեջ։ Հիանալի են այդ ազատ ստեղծագործության երկրպագուները, այդ հասարակական կարծիք, ժյուրի, քննադատություն, ժամանակակից հնամաշ ձևեր և «բութ ճաշակներ» արհամարհողները։Նրանք ասում են, թե իրանք անտարբեր են դեպի քննադատությունն ու վարձատրությունը,և,միևնույն ժամանակ,սրտատրոփ հետևում են մամուլին և այցելուներին։ Արդյոք ի՞նչ պիտի ասեն նրանք, ի նչ կարծիք պիտի հայտնեն։


Արդյոք ում նկարը վաճառվեց, ո՞րքան այցելու եգավ որքան փող մտավ գանձարան։


Ապահով եղեք, որ յուրաքանչյուր «անկախ արտիստ» պատրաստ է ժամերով հետևել ձեզ, լինել ձեր ձրի չիչերոնը, տալ ամեն տեսակ բացատրություններ անուշ ժպիտը հրեսին, եթե միայն դուք մտադիր եք մի որևէ գործ գնել։ Վաճառել. 415