Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեստական և գրականական փառքին։ Հոմերոսի «Իլիականը» նրա համար բարձր էր Մակեդոնական խնդրիր։ Նա ասում էր, կյանքի խորհուրդը և հավիտենական ճշմարտությունը միմիայն մտքի ստեղծագործության մեջ են, մարդիկ ամենուրեք դժբախտ են, տարբերությունը միմիայն աստիճանների մեջ է։ Միմիայն միտքն է բախտավոր, վասնզի այն հավիտենական է։

Քսանումեկ տարեկան հասակում նա Աթենքից գալով, երեսունհինգ տարի ապրեց Փարիզում։ Նա ասել էր. «Ես պետք է լինեմ ֆրանսիական առաջնակարգ բանաստեղծն», և դարձավ։ Հայրենիքների հայրենիք Ֆրանսիան նրան ընդունեց գրկաբաց, ինչպես ընդունել էր Հայնեին։ Բայց Հայնեն մնար Հայնե, չնայելով իր հոգու մեջ թաքնված դառը թույնին դեպի օր հայրենիքը։ Ժան Մորեասը փոխեր ոչ միայն հայրենիքը, այլև լեզուն, այլև մտածելու, զգալու եղանակը, ինչպես հայ Պրոերեսիոսը Հռոմում։ Եվ նա դարձավ ոչ քչերից, այլ շատերից մեկը, որովհետև Ֆրանսիայի հոդը անսահման բեղմնավոր է մորեասներ ստեղծելու համար։ Միայն տասնևիններորդ դարը տվել է հարյուրի չափ Մորևասի պես բանաստեղծներ։ Այնինչ այժմյան Հունաստանը ամայի է, կամ գրեթե…

Ժան Մորեասը գիշերամոլ էր։ Սիրում էր մինչև մնալ սրճարաններում և ճաշարաններում։ Խմում էր անչափ, ծխում էր ավելի։ Շատ քիչ էր ժպտում կամ երբեք։ Կար ինչ-որ խորը վիշտ այդ մարդու աչքերի մեջ, անբուժելի վիշտ։ Ես շատ անգամ եմ լսել նրա խրոխտ, բեմական ձայնը իր ոտանավորներն արտասանելիս։ Եվ միշտ նա հիշերնում էր մեր Ադամյանին։

Ժան Մորեասը չէր ապրում իր կյանքը, այլ ապրում էր այն ծխախոտի թանձր ծխի, թունդ ըմպելիքների շոգու մեջ, սիրուհիների գրկում։

Վերջերս նա ընդունեց ֆրանսիական հպատակություն։ Այս անհրաժեշտ էր քառասուն անմահների շարքը մտցնելու համար։ Բայց նա չարժանացավ Ակադեմիայում իր համար պահված բազկաթոռին, ինչպես չարժանացավ տեսնելու վերջերս գրած իր միակ պիեսի ներկայացումը Comedie Francaise-ում։