Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա մեոավ ինչպես փիլիսոփա՝ մինչև վերքին շունչը պահպանելով մտքի պայծառությունը։

- Ես ուրախ եմ, որ գարնանն եմ մեռնում, թարմ ծաղիկների ժամանակ։

Նրա վերջին ցանկությունն է եղել, որ բարեկամները իր դագաղը զարդարեն միմիայն թարմ ծաղիկներով։ Նա կտակել է այրել իր դիակը։

Պիտի այրվի բանաստեղծի մարմինը, ինչպես այրվեց հոգին։ Դամա՜ն տեսարան։


Գեղարվեստական սալոններում


Ընտանեկան հանգամանքները ինձ արգելք եղան կանոնավոր շարունակելու իմ «նամակները»։ Այնինչ մի ամսվա լռության միջոցին տեղի ունեցան մի շարք գրականական֊գեղարվեստական երևույթներ, որոնց մասին արժեր հաշիվ տալ ձեզ։

Բայց Փարիզն ապրում է «աճապարանոք», ուստի այն, ինչ որ դեռ երեկ ամենքին հափշտակում էր, այսօր այլևս ուշադրություն չի գրավում։ Իսկ ամեն մի օտարական, որ քիչ թե շատ երկար նամանակ ապրել է այստեղ, կամա֊ակամա ենթարկվում է շրջապատող մթնոլորտի հրամանին։ Ահա ինչու ծուլանում եմ գրել վերջին ամիսը լույս տեսած քանի մի խիստ հետաքրքրական հրատարակությունների, մի երկու բավական գրավիչ պիեսների, գեղարվեստական մի քանի լուրջ երևույթների մասին։ Նույնիսկ Մեծ Պալեի նկարչա֊արձանագործական ցուցահանդեսները, որ կոչվում են «գեղարվեստական սալոններ», կորցրել են իրանց հրապույրը վերջերս սկսված տոթերի պատճառով։

Սակայն ես խոստացել եմ գրել այդ սալոնների մասին, ուստի թույլ եմ տալիս ինձ մի թռուցիկ հայացք ձգել նրանց վրա, առանց կանգ առնելու այս կամ այն առանձին գործի առջև։

Արդեն անցյալ տարիները ես նկատել էի, որ նկարչության և արձանագործության մեջ վերջին երկու տասնյակ տարիներում «նոր խոսք» ասելու փափագը երիտասարդ արտիստների համար դառնալով ախտ, այժմ սկսել է հյուծվել։ Պտտելով