Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարելի է։ Բայց ով քիչ թև շատ ծանոթ է արձանագործությանը, ով այսպես թև այնպես դիտել է այդ արվեստի հրաշալիքները, մանավանդ եվրոպական ժամանակակից մահարձանները, չի կարող պ․ Գյուրջյանի պրոյեկտները չհասկանալ, նույնիսկ նրանը լուսանկարների միջոցով։

Համենայն դեպս արվեստագործի գաղափարը ակնհայտ է։ Պարզ է, թե նա որքան է ըմբռնել Աբովյանի բնույթը և հասկացել նրա գործունեության ոգին։

Երկու պրոյեկտներն էլ մեր վիպագրության նախահորը մեզ ներկայացնում են իր ամբողջ հասակով։ Այսպես է պատվիրակ եղել նրան Կուլտուրական Միության գեղարվեստական սեկցիոնը և շատ լավ է արել, վասնզի բյուստն այնքան տպավորիչ չէ, որքան արձանը։

Մեկում Աբովյանը ոտքի վրա է։ Անցյալ գարու երեսնական֊քառասնական թվականների (վիպասանի ժամանակի) հագուստով, ուսերին ձգած լայն թիկնոց, աջ ձեռքն անփույթ գրած կրծքին, ձախը թիկնոցի տակ, Աբովյանը գլուխը թեքած է կրծքին։

Նրա սիրով և գուրգուրանքով լի հայացքը, այդ մեղմ, քնքուշ և սակավ ինչ կանացի դեմքը, որ այնքան ծանոթ է մեզ նրա միակ լուսանկարից, ուղղված է դեպի վար։ Այնտեղ, արձանի պատվանդանի վրա նստած է հայուհին, իր զավակին թեթևակի գրկած։ Մանուկը, գլուխը ձախ ձեռին հենած, արմունկը դրած մոր ծնկանը, խորասուզված է ընթերցանության մեջ։ Հասկանալի է, որ նա կարդում է Աբովյանի երկերը։

Մայրը գոհունակությամբ նայում է զավակին։

Բանաստեղծի գեղեցիկ գլուխը պսակված է թանձր և գանգուր մազերով, որոնք նրա սիրուն ճակատին տալիս են առանձին խորհրդավորություն։ Նրա դեմքի արտահայտությունը թախծալի է, միևնույն ժամանակ, այնտեղ նշմարվում է ինչ-որ հոգեկան գոհունակություն։ Պարզ է, որ իր արած գործի արդյունքն է տալիս նրան այդ գոհունակությունը, այդ խելացի դեմքով մանուկը իր ընթերցանու թյամբ։

Երկրորդ պրոյեկտում Աբովյանը նստած է։ Որքա ն գեղեցիկ է նրա մարմնի դիրքը, որքա՜ն բանաստեղծական։ Նրա ոտների տակ ձգված է արմավենու մի մեծ ճյուղ։ Ստորև ոա՝