Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց։ Իբրև հալածական, մեն֊մինակ, ոտքով Վանից անցնելով ռուսական սահմանը, նա ազատվում է բանտից, աքսորից գուցե կախաղանից։


Խրիմյան Հայրիկը, որ այնքան սիրում էր վանեցիներին, իր հովանավորության տակ է առնում իր հայրենակից երիտասարդին և ուղարկում Պետերբուրդ իր սիրած արվեստը սովո¬ րելու։ Մի քանի տարի մնալով Պետերբուրգի գեղարվեստական ճեմարանում, Թերլեմեղյանը վերադառնում է Կովկաս և սկսում լրջորեն աշխատել։ Ապա նա գալիս է Փարիզ և միարժամանակ աշակերտում հայտնի նկարիչ Ժան֊Պոլ Լորանսին և հետո նորից վերադառնում է Ռուսաստան և մասնակցում իր գործերով ռուս նկարիչների ցուցահանդեսներում։


նրա պորտրեները այնքան հավանություն են գտնում, որ 1904 թ․ Կովկասյան ռուս զինվորական վարչությունը հրավիրում է նրան նկարել Ռուս֊տաճկական պատերազմի հերոսների պատկերները, թվով 150, Թիֆլիսի զինվորական թանգարանի համար։ Բայց վրա է հասնում Ռուս֊ճապոնական պատերազմը, պատվերը հետաձգվում է անորոշ Ժամանակով, դրամի պակասության պատճառով։


Այն ժամանակ պ․ Թերլեմեզյանը որոշում է թողնել Կովկաս, գալ Փարիզ։ Ահա երկու տարուց ավելի է նա այստեղ է։ Սովորում է, ուսումնասիրում և արտադրում է։ Նրա եռանդն ու աշխատասիրությունը միանգամայն օրինակելի են հայ արտիստների համար, որ այնքան ծույլ են առհասարակ։ Գոնե ես չեմ ճանաչում մի ուրիշ հայ նկարիչ, որ նրա չափ բեղմնավոր լիներ։


Պ. Թերլեմեզյանը Կ, Պոլիս կբերի 200֊ից ավելի նկարներ, էտյուդներ, էսքիզներ, տիպեր, պատկերներ և այլն։ Նրա կտավները իրենց չափերով մեծ չեն, բայց բազմատեսակ են։ Իբրև պեյզաժիստ՝ նկարիչը հետաքրքրական է, իբրև պորտրետիստ՝ զորեղ։ Կարող եմ ասել, որ ես հայ նկարիչների և արձանագործների մեջ չեմ ճանաչում նրա չափ զորեղ պորտրետիստ։


Գեղարվեստագետ հետաքրքրվողը նրա առաջիկա ցուցահանդեսում կգտնի կովկասյան տիպեր, որոնք կարող են միմի զարդ լինել ճաշակ ունեցողի սալոնում։ Բայց ավելի բազ- 454