Ե՞ՐԲ ՎԵՐՋԱՊԵՍ
Կան մարդիկ,— և այդպիսիների թիվը դժբախտաբար լեգեոն է հայերի մեջ,որոնք կարծում են, թե արվեստներ,թատրոն, գեղեցիկ գրականություն— այն հանրամատչելի գլուխներն են, որոնց վրա ամեն մի սափրիչ ունի իրավունք իր ածելին փորձելու։
Այդ մարդիկ այն համոզմունքին են, թե յուրաքանչյուր արհեստ գնահատելու համար պետք է ունենալ որոշ հմտություն, իսկ ինչ վերաբերում է գեղեցիկ արվեստներին, լինի դա նկարչություն, երաժշտություն, բանաստեղծություն թե դրամա, այստեղ ամեն ոք կարող է առանց որևէ պատրաստության ոչ միայն դատողություններ անել, այլև դատավճիռներ կայացնել, այն էլ հրապարակորեն։
Այս պատճառով այսօր մեր մտավոր և բարոյական գույության ոչ մի խավն այնքան չի ապականված դիլետանտիզմ անուն կրող անկոչ հյուրի ներկայությամբ, որքան արվեստների խավը, մանավանդ թատրոնը ու գեղեցիկ գրականությունը։
Ճշմարտապես, ողբալի է այդ երկու տարրերի բարոյական կացությունը հայերի մեջ։ Չկա մեկը, որ իր բութ ածելին փորձած չլինի և չշարունակե փորձել նրանց անպաշտպան գլուխների վրա՝ սկսած տերտերից, բժշկից, իրավաբանից, գյուղատնտեսից մինչև տիրացուն, մակլերը և մանրավաճառը։Ես չեմ ճանաչում մի ուրիշ ազգ, որի գեղեցիկ գրականությունն ու թատրոնը այնքան պաշարված լինի Խիկար իմաստոմւներով, որքան հայ թատրոնը և հայ գրականությունը։Եվ սրանք այնքան ընտելացել են իրանց վիճակին, որ այյևս չեն բողոքում նրա դեմ՝ համարելվ այն բնական։
Փորձեցեք, եթե նկարիչ եք, բանաստեղծ, դերասան, երաժիշտ կամ դրամատուրգ, մի բժշկի, մի իրավաբանի կամ մի