Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին նրա վիթխարի սրունքները, որոնց ջղերը լարվել էին պողպատյա պարանների պես։

Նրա ոտներից մեկը առաջ էր դրած, մյուսը՝ ետ։ Զգում էիր, որ նա կենդանի է, շարժուն, որ նրա լայն կուրծքը բարձրանում և իջնում է ուժգին շնչառությունից, որ նրա մարմնի յուրաքանչյուր մասնիկը ապրում է ինչպես մարմնացած կյանք։

երկա՜ր, երկար ժամանակ սքանչացած դիտելով այդ անծանոթ գործը, ես մոտեցա և արձանի պատվանդանի վրա կարդացի.

«Քայլող մարդը»։

Դարձա մյուս կողմը և կարդացի․

Օգյուստ Ռոդեն։

Առաջին անգամը չէր, որ տեսնում էի Հանճարեղ արտիստի գործը, Լյուքսեմբուրգի թանգարանում ժամերով Հիացել էի նրա տասնևութ Հրաշալիքներով և Պանթեոնի առջև նրա նշանավոր «Մտածող»֊ով։ բայց ոչ մի գործ այնքան խորը չէր ազդել ինձ վրա, որքան այդ անգլուխ մարդը։

Դա էր իսկական գեղարվեստական Հաճույքը, վասնզի ես սքանչացել էի մի գործով, որ դեռ չգիտեի ումն է։ Առանց կանխակալ կարծիքի, առանց արտիստի անվան մեծությունից դյութված, առանց սնոբիզմի որևէ նշույլի։

Երբ ես նորից Հեռացա արձանից, արվեստի այդ Հրաշալիքը մի անգամ ևս դիտելու, իմ ետևից լսեցի մի ձայն.

— Ի՞նչ Հիմարություն, մի՞թե մարդը կարող է քայլել առանց գլխի։

— Արձանագործը մոռացել է գլուխը,— պատասխանեց մի կանացի ձայն։

եվ երկուսն էլ ծիծաղեցին։

Ետ նայեցի. մի կարմրերես պարոն էր Հաստ պարանոցով, իր ամուսնու, թե ընկերուհու Հետ-չգիտեմ։

Այո, մեծ ստեղծագործողները մարդուն շարժեցնում, քայլեցնում, խոսեցնում, ապրել են տալիս առանց գլխի ևս։

ճշմարտությունը իրերի և առարկաների մեջ չէ, այլ նրանց ներքին էության։