այնպիսի ամուսնու, և ահա Լյուսին տանջվում է։ Բանն այն է, որ Լյուսին օրիորդ ժամանակից սիրել է և այժմ էլ սիրում է բուռն ու կրքոտ սիրով Արշակ անունով մի գեղեցիկ երիտասարդի, որ այժմ էլ շարունակ հետամուտ է նրան։
Թե ինչու Լյուսին Արշակի հետ չի ամուսնացել, աչք իր մատաղ կյանքը կապել է մի թառամած, տգեղ և գրեթե ասեվոր մարդու հետ, վեպն այս մասին մեզ ոչ մի համոզիչ բացատրություն չի տալիս։ Հեղինակին հարկավոր է եղել, որ Լյուսին Մարությանի կինը դառնա, որպեսզի տանջվի, տանջելով և իր սիրեց լալ Արշակին։ Եվ ահա այդ փոխադարձ տանջանքների նկարագիրն է տալիս կամ ուզում է տալ մեզ միանգամայն անհայտ պ․ ՎաՀունին։
Ինչպես տեսնում եք, վեպը բովանդակություն չունի և չի պարունակում ոչ գաղափարի և ոչ դրությունների նորություն, հեղինակը ճգնում է մեզ ապացուցանել, որ Լյուսին, ինչպես և ամեն մի կին, կարիք ունի վայելելու սիրո հաճույքները, ուզում է վայելել, չի կարողանում, վասնզի ժուժկալ է, պարկեշտ, հարգում է իր օրինական ամուսնուն, չի ուղում նրան դավաճանել, սիրում է իր Թերեզիկին, չի ուզում զրկվել նրանից։ Բայց այնպես, ինչպես հեղինակն է նկարագրում Լյուսիին, այդ կնոջ սերը դեպի Արշակը սեր շէ, այլ կիրք, տռփանք։ Գրքի առաջին էջերից մինչև վերջին տողերը ձեր առջև ներկայանում է մի ժամանակակից Նանա, որ պատրաստ է իր գեղեցիկ մարմինը դնել առաջին պատահած առույգ երիտասարդի տրամադրության տակ, եթե Աիեեր երկյուղը հասարակական կարծիքից, իր օրինական ամուսնուց։ Նատ մի վերին աստիճանի վավաշոտ արարած է, որ կոքերի բորբոքման միջոցին կասկածեի, միտումով գրկախառնվում է նույնիսկ իր ընկերուհի' օրիորդ Սոֆիայի հետ։ Այդ տեսարանը վեպի ամենակեղտոտ տեսարաններից մեկն է (էջ 129 130)։
Հեղինակն այնքան է սիրահարված աչդ «ժուժկալ» Նանայի մարմնի վրա, որ ամբողջ էջեր է նվիրում նրա նկարագրությանը և վերջը, չկշտանալով, մերկացնում է նրան ոտքից մինչև գլուխ և դնում շփոթված ընթերցողի առջև, տիկնոջ ննջարանի հայելու դեմ․․․
Նրա «կլորիկ ուսերը», «Հաստ զգայնական շրթունքները»