Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանավանդ կուրծքը հանգստություն չեն տալիս հեղինակին և մանրամասն նկարագրելով իր հերոսուհու մարմնի շարժումները, ինչպես ասում են ռուսները , СМЗКуСТЫ։

Ըստ երևույթին, պ. Վահունին երկրպագու է ֆրանսիական այն ժանրի վեպերին, որ վաղուց արդեն կորցրել է իր հրապույրը' ստոր, անասնական կրքեր հուզող վեպերի։ Արդարև, <Պատրանք»֊ը ծայրեիծայր ուրիշ ոչինչ է, եթե ոչ մի անշնորհք պանեգիրիկ վավաշոտության և տռփանքի։ Մի կողմ թողած իր հերոսուհու հոգեկան հուզումները, հեղինակը մի գլուխ զբաղված է նրա մարմնական հուզումներով։

Տարօրինակ է և նրա հերոսը' Արշակր ։ Մարդ չգիտե, դա բարոյակա՛՛ն մարդ է, թե անբարոյական։ Մերթ նա փախչում է Լյուսիից, որպեսզի ազատե թե՚ նրան և թե իրեն անասնական կրթերի բորբոքումից, մերթ վազում է և, ընկնելով նրա ոտների տակ, սողում է այնտեղ, ինչպես զազրելի էրոտոման։ Միանգամայն ապուշի տպավորություն է անում Լյուսիի ամուսինը' այդ բժ. Մարությանը ։ Տեսնելով, որ կինն ատում է իրեն' սիրելով Արշակին, նա ոչ միայն չի աշխատում փրկել նրան կամ, վերջապես, չի ուզում բաժանվել նրանից, այլ թողնում է նրան ՜հակատադրի հաճույքին և փախչում է արտասահման ճիշտ այն վտանգավոր միջոցին, երբ Լյուսին պատրաստ է անձնատուր լինել ոչ միայն Արշակին, այլև առաջին պատահած գեղեցիկ մի երիտասարդի։

Այդ երեք անձնավորություններն էլ, որոնք «վեպի» գրլխավոր հերոսներն են, համակրանքի ոչ մի կայծ չեն ձգում ընթերցողի սիրտը, և որքան վեպը մոտենում է իր վախճանին, այնքան ավելի ու ավելի խեղճանում են ընթերցողի աչքում և վերջի վերջո չքանում առանց որևէ տպավորություն թողնել ու նրա վրա, բացի զզվանքից։

Տիպերի մասին խոսք լինել չի կարող, քանի որ դրանք կյանքից վերցրած մարդիկ չեն, այլ մտացածին արարածներ, անհոգի, անարյուն մանեկեններ։

Վեպի մյուս գործող անձանցից հիշենք Լյուսիի ընկերոլհի Սոֆիին։ Այդ օրիորդը հարուստ ծնողների զավակ է, ունի մեծ օժիտ և սիրելու ու սիրվելու պահանջ։ Նա փնտրում է մի այնպիսի փեսացու, որ սիրեր իրեն և ոչ իր օժիտը, և չի գտնում