Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սակայն նա մի քանի անգամ Փարիզում ունեցէլ է մի սիրային արկած և այժմ էլ չի մոռանում,համարելով աղ արկածը իսկական սեր։Բուլոյան անտառում իր դայակի հետ զբոսնելիս հանդիպում է երկու ձիավորների։Նրանցից մեկը ուղարկում է հայ օրիորդին ծաղիկների մի փունջ և մի տոմսակ, ուր սեր է բացատրում անծանոթը։Սոֆին ընդունում է փունջը և տեսակցություն նշանակելով անտառում՝ համբուրվում է այդ անծանոթի հետ, որ ուրիշ ոչ ոք է, եթե ոչ մի վիկոնտ Բյանվիլ անունով։Պետք է նկատել հեղինակին, որ ոչ մի օրինավոր օրիորդ, ոչ միայն հայուհի, այլ նույնիսկ փարիզուհի, թույլ չի տա իրեն Բուլոնյան անտառում ծանոթանալ մի անծանոթի հետ և սիրային տեսակցություն նշանակել։Այդ տեսակ արկածներ Փարիզում թույլ են տալիս իրենց որոշ տեսակի կանայք, և ոչ պարկեշտ ընտանիքների զավակները։

Անկասկած հեղին ակը մի ապուշ ընդունել է վիկոնտի տեղ։

Վեպի մնացյալ գործող անձերը դատարկություններ են մեկը մյուսից անհետաքրքրական։


Ընդհանրապես Պա տրանք»-ը անպատ՜ճառ հեղինակ համարվելու մի հավակնություն է, և պետք է հայ գեղեցիկ գրականության ներկա ամայությամբ միայն արդարացնել այդ տեսակ կոպտաճաշակ և գռեհիկ գրքերի երևան գալը։

Մի քանի նմուշներ պ. Վահունու ոճից.

«Լյուսիի հիշողությունը վերածնվել էր մի դժգույն միջնադեպի ուսանողի հարուստ սիրային անցյալի մեջ» (էջ 39):

Լյուսիի, կիսասպառկած կանապեի վրա, փաթաթվել էր նրան» (էջ 53)։Ուզում է ասել. «կանապեի վրա կիսապառկած»։CCՀոտառություն հարվածում են վաղուց մոռացված հոտեր» (էջ 57)։

«Սոֆի, այդ ինչ հրաշքային պրոցես է, որը տեղի է ունենում մեր գոյության խորքում» (58)։

Հեղինակը գրում է. «Թիթեռների երամներ են լցվել այսդահլիճը», փոխանակ լցրել գրելու, և այսպես ամեն անգամ։Գիրքն լիքն է այսպիսի կոպիտ և գռեհկաճաշակ բառերով մշուշում, fung ցըփնված, և այլն։