Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. Վահունին հայերեն ուղղագրություն անգամ չգիտե։Նա՝ յանդդնեմ, հաճոյախոսություն, յենվում բառերր գրում է հանդգնեմ, յանդոյախոսություն, հենում:Ճանապարհ, աշխարհ և այլն բառերից դուրս է գցում հ տառըը։ Խեղճ հայ լեզու և մանավանդ խեղճ հայ գրականություն։

Ով չի փորձում իր դալլաքությունը ձեր գլխին։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՄՆԵՐԸ

Այնքան մեծ է մեզնում պոռոտախոսների և մեծամիտների թիվը և այնքան փոքր օգտակար մարդկանց քանակությունը, որ մարդ մի առանձին հոգեկան հաճույք է զգում, երբ մեր ամայի տատասկոտ հասարակական կյանքի ասպարեզում հանդիպում է կանաչազարդ թփերի։ Այնտեղ, նրանց համեստ ստվերների տակ նրա հոգնած, դառնացած հոգին մի վայրկյան հանգստանում է ու կազդուրվում։


Վերջին ժամանակներս ես միանգամայն պատահաբար առիթ ունեցա մի քանի անգամ տեսնելու Թիֆլիսի Զուբալովյան ժողովրդական տան հայ դրամատիկական սեկցիայի կազմակերպած ներկայացումները և անսահման գոհ եմ, որ այդ բախտավոր առիթը ունեցա։

Մի խումբ մարդիկ, ոգևորված որոշ հասարակական գաղափարով, առանց որևէ նյութական կամ բարոյական ակրնկալության, հանձն են առել մի գործ և տանում են նրան այնպիսի եռանդով և այնպիսի անկեղծ սիրով, որ կարող են շատ և շատ օրինակելի լինել մեր գրեթե բոլոր ազգային և հասարակական հաստատությունների համար։


Դյուրին է ասել կազմակերպել ժողովրդական ներկայացումներ։ Բայց ո՛վ քիչ թե շատ ծանոթ է թատրոնական գործին, նա միայն կարող է զգալ և հասկանալ, թե որքան ջանք, որքան շնորհք և որպիսի տոկունություն ու համբերություն են հարկավոր այդպիսի մի գործ գլուխ բերելու։ Եվ թուբալովյան Ժողովրդական տան դրամատիկական սեկցիան ոչ միայն