Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դերասան Արաքսյանին, և արդեն նրա հմտության դրոշմը երևում է վերջին ներկայացումների վրա։

Արդ, արժե ամեն կերպ պաշտպանել Ջուբալովյան տան հայ ժողովրդական ներկայացումները։

ԲՈՂՈՔՈԻՄ ԵՄ ԶԶՎԱՆՔՈՎ

Վերջին տարիները մոդեռնիզմի հայ կապիկները աղխատումեն հայ կուսական գրականությունն ապականել այնպիսի «բանաստեղծական» մոտիվներով, nrnնք նողկանք կարող են պատճառել քիչ թե շատ կիրթ ճաշակ ունեցող ամեն մի ընթերցողի։

Այդ տեսակ «բանաստեղծներից» է, երևի, տաճկահայ Արամ Չարըգը, որի գործերը կարդալու բախտը չեմ ունեցել։ Երեկվա «Հորիզոն»֊ի գրախոսական բաժնում պ․ Վ. Մենակ շատ սիրուն բանաստեղծություն է համարում այդ պարոնի մի ոտանավորը, որից արևելյան սադիզմի հոտ է փչում և շատ զզվելի հոտ։

<<Բանաստեղծը» ախուվախով երգում է սերը իր մի ազգական տասներեք տարեկան աղջկա, որ գիշերները այցելել է իրան և սիրել «մինչև լույս»։ Հետո «բանաստեղծը» ձգել է այդ իր «ազգական» աղջկան և փախել։ Տարիներ անցնելուց հետո մի օր նա հետաքրքրվել է իր զոհի վիճակով, և նրան ասել են. «Քեզմե հետ ան (աղջիկը) դալկացավ ու մեռավ»։ Եվ այժմ «բանաստեղծը» պղծում է իր ազգականի 13 տարեկան ուրվականը, որ գալիս է գիշերները նրա մոտ։ Երբ պատահաբար այս կամ այն տեղ կարդում եմ այդ տեսակ մոտիվներով հորինված ոտանավորներ, զայրանում եմ ոչ այնքան հեղինակների երևակայության, սնանկության, ճաշակի կոպտության և զգացումների անմաքրության դեմ, որքան այն հանդեսների և խմբագիրների դեմ, որոնք չեն քաշվում տպել այդ տեսակ հակագեղարվեստական գոհարներ։

Այս անգամ գեղարվեստի ամոթխածության դեմ մեղանչողը ինքը՝ գեղարվեստն է, այսինքն՝ պ․ Լևոնյանի «Գեղարվեստ»-ը, որ տպել է Արամ Չարըգի վերոհիշյալ «բանաստեղծությունը»։