Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես չգիտեմ, շա՞ տ է արդյոք մեզանում այն ընթերցողների թիվը, որոնք ոգևորվում են այն «բանաստեղծներով», ոք բռնաբարում են տասներեք տարեկան ազգական աղջիկներին, հետո ձգում են նրանց, որպեսզի հետո նրանք «դալկանան և մեռնեն» և այնուհետև շեն ամաչում բանաստեղծություն դարձնել իրանց անասնական կիրքը:


Եթե շատ կան մեզանում այդ տեսակ ընթերցողներ, ապա ուրեմն Արամ Չարըգի պես բանաստեղծներ կարող են ավելի առաջ գնալ և մի օր էլ դրվատել գողությունը և մանկամոլությունը:


Ես բողոքում եմ խորին զզվանքով այդ տեսակ կեղտոտ «բանաստեղծության» դեմ:Ցավում եմ միևնույն ժամանակ, որ «Հորիզոն»-ը թույլ է տվել իր էջերում «սիրուն բանաստեղծություն» անվանելու այն, ինչ որ գռեհիկ ճաշակի և կեղտոտ զգացումների արդյունք է։


ԱՀԱ ՄԻ ՈԻՐԻՇԸ

Ես գրել էի. մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաքարել է և մարմինը գերեզման ուղարկել։


Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավորը։ Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ո՜վ Լալագե...»։ Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում։

Դատեցեք ինքներդ։ Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ։ Այգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ»։

Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է։ Գոնե ինքն այսպես ՜է երգում.

«Ես ունեցա ընդվզումներ արյունի. Ու ցանկացա արեգակին, հողին պես. Բեղմնւալորել ինձ մեղձեդոո ամեն (հունտհ...