Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, հայ «բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպոլհիներին հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերել նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայելթյունը։

Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով և ուտելով, մեր երևելի բանաստեղծը մի եթովպուհու...

Համբուրեցի... բռնած հընդիկ մազերեն, Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին Ու հեշտաբուռըն շբթերով, Լալագե, Համբուրեցի... Եվ այլն։ Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն։ Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ և «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ։

Ո՜հ, մարդու փսխանքն է գալիս այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս։ Խեղճ հայ ընթերցող։ Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը և անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան և լինում են և. այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ո՜վ Լալագե...» (էջ 62— 63)։

Կցանկանայի, որ պ. Գ. Լևոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արևելյան կեղտը իդեալական սիրո և գորտերի կռկռոցը սոխակի դայլայլիկի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին