«ԿՈՐԾԱՆՎԱԾԸ»-Ի ՄԱՍԻՆ
Մեծարգո պարոն
Տիգրան Նազարյան,
Անշուշտ եվրոպական պարբերական հանդեսների օրինակին հետևելով է, որ Դուր օր առաջ հետաքրքրվում եք այն բեմական երկերի բովանդակությամբ, որոնք դեռ չեն տեսել ռամպի լույսը։
Այդ հետաքրքրությունր անօրինակ է հայ մամուլի մեջ, որ հաճախ անձնական խնդիրներով ավելի է ոգևորվում, քան գեղեցիկ գրականությամբ կամ արվեստներով։
Ահա ինչու, հարգելով Ձեր եռակի դիմումն ինձ, քաղցր պարտականություն եմ համարում թույլ տվածին չափ գոհացում տալ Ձեր հետաքրքրությանը իմ «Կործանվածը» դրամայի մասին, որ Հայ Դրամատիկական խումբը պատրաստվում է ներկայացնել Ներկա հունվարի 30-ին Թիֆլիսի Արաիստական թատրոնում։
«Կործանվածը» դրամայի նյութը ես վերցրել եմ վերջին ժամանակները հայ կյանքում տեղի ունեցած շարժումներից։ Դա մի տեսակ նոր կռիվ է հայրերի և որդիների մեջ, մի ընդհարում երկու տարբեր գաղափարների ազգայնական և ապա զգայնական։ Ազգայնական է հայր-Սահառոլնին, ապա զգայնական՝ որդի-Սահառունին, առաջինը իբրև հին, երկրորդը իբրև նոր սերնդի ներկայացուցիչներ։ Սիրո գաղափարը պիեսի մեջ ներմուծված է իբրև լրացուցիչ տարր, մի կողմից՝ Արտաշեսի և օրիորդ Ֆլորայի սիրո, մյուս կողմից՝ որդիական և ծնողական սիրո։
Կործանվում է որդի֊Սահառունին հանուն իր սուրբ գաղափարի և հանուն ընկերական սրբազան պարտականության տանելով իր հետ հոր անեծքն ու ողբը, մոր խորին կսկիծը և Ֆլորայի խորտակված սերը։
Բացի գլխավոր գործող անձերից, պիեսի մեջ դուրս են բերված մի ռուս հեղափոխական օրիորդ, մի հայ բարեգործդ