Ահա ինչու, եթե չասեմ գրեթե միշտ, գոնե մեծ մաասմբ տեսնում ես մի Լրագրում գովված խաղը այս կամ այն դերասանին՝ մյուսում պարսավված է։
Ես շատ անգամ տեսել եմ, որ դերասանը կամ դերասանուհին որևէ մեկի քիմքին հակառակ բան է ասեչ, ,և ահա նետերը սրվեցին, աղեղը լարվեց և հարվածը պատրաստ է։
Այս դեպքում բավական մեղավոր են և դերասան ու դերասանուհիներից ոմանք։ Ներկայացման միջոցին, տեսնում ես այդ «ոմանցից» մեկն ու մյուսը հանդիսականների մեջ մտած լարում է սրան ու նրան իր ընկերոջ կամ ընկերուհու դեմ, ծաղրելով մեկի զգեստը, մյուսի արտաքինն ու ձևերը և մոռանալով իր ավելի խոշոր թերությունները։ Այդպիսիների վարմունքը ոչ միայն հակաընկերական է, այլև ուղղակի հակար տրոյական։
Գիտեմ շատ դեպքեր, որոնց վերաբերմամբ խմբագրություններին մեղադրել չի կարելի։ Շատ֊շատ կարելի է դատապարտել նրանց անզգույշ հավատը դեպի իրանց մշտական կամ պատահական «ռեցենզենտները»։ Դրանք ի չարն են գործ դնում խմբագիրների հավատը։
Ահա այս բոլորի պատճառով է, որ այսօր հայ մամոզը կամ, ճիշտն ասած, հայ ռեցենզենտները, նույնիսկ մի քանիսը նրանցից, որ զրում են ռուս լրագիրներում, շատ աննշան բացառությամբ, միանգամայն կորցրել ևն իրանց համարումը դերասան ու դերասանուհիների աչքում։ Ահա ինչու ներկայացման երրորդ օրը, երբ լույս են տեսնում «ռեցենզիաներ», դերասաններն արդեն առանց կարդալու դիտեն, որ լրագիրը որ դերակատարին է գովել և որին պարսավել։ Շատ անգամ նրանք չեն էլ կարդում տյդ ռեցենզիաները, այլ արհամարհանքով միմյանց վրա են ձգում թերթերը։ Եվ այսպես անում են ոչ միայն խոշոր ուժերը, այլև երկրորդականները, իսկ սրանցից վարակվում են նաև սկսնակները։ Իսկ մամուլը միամտաբար կարծում է, թե հայ դերասանները ղեկավարվում են իր ցուցմունքներով։
Ցավալի է այս, վիրավորական է տպագրական խոսքի համար, բայց փաստ է և արժե, որ մամուլը մտածե այս մասին և զգա, որ հանուն նույնիսկ իր բարոյական վարկի' չպի՝