տի ամեն մի աշխատակցի կամ ոչ֊աշխատակցի ձեռքը տալ խմբագրական տոմսակ և թատրոն ուղարկել դատավորի պաշտոնով։ Ռերյևն զենտի դերը այնքան էլ դյուրին չէ, որքան կարճ վում է։ Նրա համար պահանջվում է, նախ և առաջ, դե ղարվեստական ճաշակ, ապա ծանոթություն բեմական արվեստի հետ, մտավոր զարգացում և, որ ամենագլխա վորն էէ բարեխղճություն...
Ես վերադառնում եմ ռեպերտուարին։ Համարելով ինքնուրույն ռեպերտուարը թատրոնի առողջ գոյության ամենագլխավոր պայմանը, ես բնավ շեմ ժխտում թարգմանականի անհրաժեշտությունը։
Անկասկած, հայ թատրոնը պետք է մեզ ծանոթացնե և օտար ազգերի գեղարվեստական երկերի հետ, բայց պայմանով, որ ընտրությունը լինի մեծ զգուշությամբ։ Ի՞նչ է տվել մեզ հենց ներկա սեզոնում թատրոնական վարչությունը իր երկու ռեժիսյորների օգնությամբ։ Ամենալավ դեպքում մի «Ֆաուստ», որի ներկայացման ժամանակ այնպես անուշ քնած էր հասարակությունը, և մի «Հո երթաս», որի բեմադրությունն այնքան աղքատիկ էր ոչ ռեժիսյորի մեղքով, այլ բեմական հարուստ պարագաների բացակայության պատճառով։
Միակ ցանկալի պիեսը Մոլիերի «Դոն֊Ժուան»֊ն էր, որ այնպես հաջող խաղացվեց։ Իսկ Այանքի արժեքը» չարժեր այնպես լավ խաղալ։ Գալով այդ «Մի ամուսնությանը», մանավանդ «Ոճրագործի ընտանիքին» և «Տոսկա»֊ին, դրանք արդեն պիեսներ չեն, այլ խոշոր թյուրիմացություններ։
Ահա իմ ցանկությունն է, որ հայ բեմը կարելույն չափ հեռու պահվի այդ տեսակ թատերական գոհարներից։ Մինչդեռ թատրոնական վարչությունը և նրա ռեժիսյորները շարունակում են միևնույն երդը, որ սկսել են մի անգամ, և ահա առաջիկա երկուշաբթի նրանք մեղ տալու են Բեռնշտայնի Սան մի արհեստավոր֊թատերագրի «Իսրաքեջը», որ ոչինչ կապ չունի գեղարվեստի հետ։
Ինձ ցավեցնում է մի հանգամանք ևս։ Կա «Հայ դրամատիկական սեկցիա» անունով մի մարմին, որ սուսուփուս ամիսը 5—6 ներկայացումներ է տալիս Ժողովրդական տանը։ Ես երբեմն լինում եմ այդ ներկայացումներին և չեմ տեսել մի