ներկայացում, երբ թատրոնը ծայրեիծայր լիքը չլիներ։Դա մի վերին աստիճանի ուրախալի երևույթ է, որից պետք է օդտվել ամեն կերպ։Այնինչ, թե թատրոնական վարչությունը և սեկցիան, ոչ միայն չեն օգտվում, այլև, կարծես, ամեն ջանք գործ են դնում աղավաղելու հասարակության ճաշակը։Անցյալ և նախանցյալ տարիները հիշյալ սեկցիան սիրահարվել էր զանազան դրամատիկական պարոդիաների վրա, որը պիսիներն են՝ «Քրիստինե», «Խանում» և այլն, նաև զանազան անիմաստ մելոդրամաներ։Այս տարի նա մի առաջ է գնացել և ընտրում է այնպիսի հնամաշ լաթեր, որպիսիներն են՝ «Տոսկա», «Տրիլբի» և այլն։
Իսկ ինքնուրույն ռեպերտուա՞րը, ի՞նչ մեծ հանցանք է գործել նա սեկցիայի անդամների առջև, որ այնքան ատում են նրան և երես դարձնում նրանից։Մի՞թե դատապարտելի չէ, որ մինչև այսօր չեն կրկնվել Ժողովրդական տանը այն ինքնուրույն պիեսները, որ հաջողություն են ունեցել Արտիստական թատրոնում և որոնց ներկայացումները, ինչպես ինձ ասացին, նույնիսկ պահանջում է Ժողովրդական տան հասարակությունը։
5
Իր զեկուցման մեջ պ. Սևումյանն ունի մի առաջարկություն, որ անպայման ընդունելի է։
Դա դրամատիկական ստուդիա (արվեստանոց) ունենալն է։Բոլորովին ճիշտ է, թե թատրոնը լաբորատորիա չէ և չի կարելի նրա գլխին փորձեր կատարել։
Այնինչ այդ տեսակ փորձեր հայ թատրոնի գլխին կատարվել են տարիներ շարունակ և այժմ էլ կատարվում են։ Վարչությունները միանգամից Արտիստական թատրոնի բեմն են դուրս բերել թե՝ հազիվհազ քայլել իմացող դերասաններ և թե սկսնակ գրիչների արտադրություններ։
Բեմ ելնողը, լինի նա դերասան թե հեղինակի երկ, նախ և առաջ պիտի անցնե որոշ փորձնական քուրայով, այս է պահանջում պ. Սևումյանը ստուդիա ասելով։Ես կարծում եմ, որ Դրամատիկական Ընկերությունը պարտավոր է այժմ իսկ հո-