գալ մի այդպիսի նախակրթարանի մասին։ Դա նրան այնքան էլ թանկ լի նստի, քանի որ տրամադրության տակ ունի Զուգալովի Ժողովրդական 'տունը։ Այնտեղ կարող են խաղալ րսկրսնակ դերասանները, այնտեղ էլ կարող են ներկայացվել սկսնակ գրիչների։ Երկերը և այնտեղից կարող են անցնեք Արտիստական թատրոնի բեմը, եթե արժանի են անցնելու։
Պակաս կարևոր չեմ համարում ես պ. Սևումյանի և մի ուրիշ առաջարկը ունենալ, բացի սովորականից, և մի գրականագետ ռեժիսյոր։
Բանն այն է, որ ներկայացվելու համար առաջարկված պիեսների մեծ մասը լեզվի և մանավանդ ոճի կողմից այնքակ պակասավոր են, որ թե ռեժիսյորներն և թե դերասաններն իրանց ժամանակի կեսը փորձերի միջոցին կորցնում են նրանց լեզուն ու ոճն ուղղելու, բեմ ական դարձնելու վրա։ Դեռ լավ է, եթե ռեժիսյորներն ու դերասանները լեզու գիտեն. իսկ եթե այս էլ չկա, ներկայացված պիեսները տանջում են հանդիսականի լսելիքը։
Մի թեթև բացատրություն։ Հայտնի է, որ այլ է պոեմայի ոճը, այլ է վեպի ոճը և բոլորովին տարբեր է դրամայի ոճը։ Հայտնի է նաև, որ այլ է լեզու գիտենալը և այլ է ոճ ունենալը։ Շատ կան մարդիկ, որ լեզու դիտեն, սակայն ոճ չունեն կամ ունեն տգեղ ոճ։ Դան և բանաստեղծներ ու թարգմանիչներ, որոնք և' լեզու գիտեն, և' ոճ ունեն, բայց նրանց ոճը պիտանի չէ դրամ այի համար։
Դրաման, որ համարվում է գեղեցիկ գրականության ղոժվարագույն ճյուղը, ունի իր բոլորովին տարբեր պահանջները։ Կարդացեք բեմից ամենագեղեցիկ կտորներ առաջնակարգ վեպերից կամ պոեմ աներից, նրանք ոչ մի տպավորություն շեն գործի հանդիսականների վրա, եթե ոճը, բացի գեղարվեստական լինելուց, և բեմական չէ։
Բեմական ոճը, նախ և առաջ, պարզ է, հակիրճ, կտրուկ և եռանդալի։ Ոչ մի բան նրա համար այնքան ատելի չէ, որքան մթությունն ու բարդությունը։ Նրա մեջ անթույլատորելի են միևնույն իմաստն արտահայտող բառերի մի քանի կրկնություններ։ Նա կարելույն չափ խույս է տալիս միջանկյալ նախադասություններից, որ այնքան հոգնեցնում են դերասանի