Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար է պ. Սեումյանը պահանջում գրականագետ ռեժիսյոր, որի զբաղմունքը պիտի լինի փորձերի ժամանակ կամ նախքան փորձեր սկսելը պիեսների լեզուն ուղղել և ոճը դարձնել բեմական։

Պ. Սևումյանի զեկուցումը պարունակում է իր մեջ և ուրիշ մի քանի հետաքրքրական կետեր, բայց ես նրանց վրա կանգ առնել չեմ կարող։ Առանց այն էլ հոդվածներիս թիվն ավելացավ։ Համեն այն դեպս, ցանկալի է, որ Դրամատիկական Ընկերության ներկա վարչությունը ավելի լուրջ վերաբերվի դեպի այդ զեկուցումը, քան այժմ։

Ավարտելով իմ ասելիքն այս անգամ հայ թատրոնի մասին, թույլ եմ տալիս ինձ մի քանի խոսք ավելացնել ներկա սեզոնի վերաբերմամբ։

Այսօր֊վաղը Դրամատիկական Ընկերության կասսան դատարկվելու է, և սկսվելու է սովորական մուրացկանությունը։ Նպաստները սպառվում են, իսկ հասույթներ չկան։ Այդ, իհարկե, ցավալի է։ Բայց մեղքը հասարակությանը չէ, որ այս տարի շատ թույլ է հաճախում թատրոն։ Գլխավոր մեղքը վարչությանն է։ Սկզբից ևեթ նա ձախ ուղի վերցրեց։ Բացի անհաջող ռեպերտուարից, նա, իր միջոցների համեմատ, շատ մեծ խումբ կազմեց։ Սովորական 18-20 հոգու փոխարեն ներկա խումբը բաղկացած է 80 հոգուց, սովորական 2200-2300 ռուբլու փոխարեն այս տարի ծախսում է 3000 ռ. ամսական՝ միմիայն խմբի վրա։

Այդ աններելի է։

Ինչո՞ւ համար է հրավիրված տիկին Սիրանուշը, այդ ամենաթանկարժեք դերասանուհին, եթե նա չպիտի խաղա։ Այս 242 ամսվա ընթացքում հազիվ նա անգամ է բեմ դուրս եկել։

Ինչո՞ւ։ Ասում են՝ համապատասխան դերեր չէ ունեցել։ Միանգամայն սխալ և անընդունելի առարկություն։ Տիկ. Սիրանուշը բոլոր արդեն ներկայացված պիեսների մնջ դեր ունեցել է և շատ լավ դերեր: Ես պնդում եմ այս ամենայն համոզմամբ և ահա ինչու։ ժամանակ է, որ հայ դերասանն ու դերասանուհին հասկանան, որ իսկական արտիստի համար չկան մեծ ու փոքր դերեր։ Դերի արժեքը նրա քանակության մեջ չէ։