Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ ժողովրդից, որ ինձ այս քան հաճույք է տալիս իր անցյալի անմահ ստեղծագործությամբ։ Եվ, հավատացեքք ,լա նուրբ կրթված եվրոպացու սովորական համեստություն չէր և ոչ հաճոյախոսություն, այլ ռուս հոգուն հատուկ անկեղծություն։ Վալերի Բրյուսովր անսահման հափշտակված է, նախ և առաջ, մեր հնադարյան ժողովրդական երգերով, ապա մեր եկեղեցական բանաստեղծությամբ։ Ւսկ մեր միջնադարյան բանաստեղծության հավասարը նա չի գտնում ոչ մի աղգի միջնադարյան կյանքում։ Թող այդ շատերին թվա չափազանցություն, բանաստեղծի խանդավառություն, բայց Բրյուսովն անկեղծ է և դա է մեզ համար Նշանավորը։

Սակայն չպիտիր մոռանալ, որ ինչ որ ունեցել ենք անցյալում, անցյալին է պատկանում։ Մենք, հարկավ, կարող ենք պարծենալ, որ ունեցել ենք Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Շարական, Ֆրիկ, նաղաշ, Նահապետ Թուչակ և այլն, և այլն։ Բայց այդ Բո[ոբը մեր պատմական գանձերն են, և միմիայն։ Այնինչ, ավաղ, ազգերն այն ժամանակ են ազդ համարվում, երբ ունեն ներկայի գրավականը ապագայի համար, ժամանակակից ստեղծագործություն։

Վալերի Բրյուսովն այդ մասին էլ մեզ ասաց մխիթարական խոսքեր, ուշադրություն դարձնելով մեր այժմյան բանաստեղծների վրա։ ճշմ արիտ է, նրա ոգևորությունը, որ այնքան մեծ էր, տարածվեց մինչև Սայաթ-Նովա, այնուհետև աստիճանաբար թուլացավ և վերջը դարձավ գրեթե եվրոպական courtoisie, բայց չպինի մոռանալ, որ խոսողը հայ չէր, այլ մի մեծ ազդի շատ նուրբ և շատ խստապահանջ գեղարվեստագետ, որ խորապես զգում է մեծությունների և փոքրությունների մեջ եղած տարբերությունը։ Եվ միայն նուրբ լսելիքներին էր ուղղված նրա առաչաբանը՝ «Ես չեմ քնսա դատում, այլ իմ տսլավորություններն եմ հաղորդում», մեր ժամանակակից բան՛աստեղծների մասին խոսելիս։ Այդ բառերը մի անդամ ևս շեշտերին նրա ճաշակի նրբությունը և հոգու անկեղծությունը։

Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հարգելի դասախոսը կարող էր և մեր ժամանակակից բանաստեղծներից