Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարիտ է, Գորկիի հակառակորդները արյուն֊քրտինք են թափում ապացուցանելու, որ նրա տաղանդը սպառվել է Եվրոպայում 10 տարի ապրելուց հետո, բայց դա այնքան ճիշտ է որքան այն, որ նրա բոլոր հակառակորդների տաղանդները միասին ժողոված շեն կշռի Գորկիի անզուգական տաղանդի կեսը։ նորերս ես հաճույք ունեցա կարդալու նրա «ДеТСТВО-» անունով գիրքը, որ մի տեսակ օտոբիոգրաֆիա է, և կարող եմ ասել, որ Դոստոևսկիի վեպերից հետո ոչ մի ռուս վիպակա-գեղարվեստական գրվածքի մեջ ես չեմ գգացել այնքան խորություն և այնքան գեղեցկություն, որքան այդ գրվածքում։ Սակայն ինտելիգենտ ամբոխը սիրում է իր կարճ խելքին զոռ տալ և ժամանակից առաջ հոգեհանգիստ կարդալ նույնիսկ այն հեղինակների համար, որոնք դարեր են ապ- րելու։

Ի դեպս ասած, մենք էլ ունենք այդ տեսակ լրագրական իմաստակներ, որոնք կրկեսային լրջությամբ դափնիաթափ են անում սրան ու նրան աջ ու ձախ կամ աշխատում են բոթելով ու հրելով առաջ քշել գրական անդամ ա լույծն երին, ի ծննդե անգամալույծներին։

Այսպես թե այնպես Մաքսիմ Գորկին ռուս գրականության հորիզոնում մի վիթխարի է, որի ստվերի մեջ չքանում են շատ փքուն մեծություններ։ Նա դեռ շատ ընտիր երկեր կտա։

Եվ ահա այդպիսի մի անզուգական մեծության հետաքրքրությունը հայ գրականությամբ պետք է գնահատվի հայ հասարակության կողմից, եթե այդ հասարակությունը ունի ինքն իրան հարգելոլ շնորհք։ Մաքսիմ Գորկիի խմբագրությամբ լույս տեսած ժողովածուն հայ հասարակությունը պարտավոր է դարձնել իր սեղանի զարդը։

Գիրքը հրատարակված է բավական շքեղ և, աչքի առջև ունենալով թղթի այժմյան թանկությունը, նրա գինը միանգամայն չնչին է, ընդամենը 2 ռուբլի։

Ժողովածուի կազմման մեջ մեծ մասնակցություն է ունեցել մեր համակրելի բանաստեղծ Վահան Տերյանը, որի թարգմանությունները, կարող եմ ասել, ոչ միայն հարազատ են,այլև գեղեցիկ ու գրեթե հիանալի։ Պակաս աշխատանք գործ չեն դրել ժողովածուի վրա և պ. Պողոս Մակինցյան ը և Լևոն