ջնջված տողեր։ Չկարողացա իմանալ ո՞վ է ջնջել- հեղինա՞կը, թե՞ ինքը՝ «Մշակ» թերթի խմբագիրը։ Ջնջված տողերը մի բանի տեղ չեն կարդացվում։
Այս են իմ համեմատության հետևանքները։ Գոնե այսքանն է իմ ճիշտ հիշածը, գուցե ուրիշ ջնջված տողեր ևս կան, չեմ մտաբերում։ Պ. Արծրունին ինձ չթողեց արտագրել և «Արձագանքի»-ի էջերում տպագրել վերոհիշյալ ջնջված տողերը, ասելով, թե Րաֆֆիի հարգելի այրիից իրավունք չունի։ Ես, հավատալով պարոնի խոսքին, չընդդիմացա։
Մինչդեռ ես լուռ այս նկատողությունները նշանակում էի «Մշակ»֊ի 9-րդ համարի լուսանցքների վրա, պ. Արծրունին կանգնած բացատրություններ էր տալիս։ Առհասարակ նա վարվում էր ինձ հետ բավական քաղաքավարի։ Խոսում էր ինքը, ես չէի ցանկանում լսել և չէի հիշեցնում նրան յուր «Մշակ»֊ի մեջ իմ դեմ ուղղված «անազնիվ» և «ստախոս» հիշոցները, որովհետև դրա համար չէի գնացել։ Բայց պ. Գր․ Արծրունին փոխվեց իսկույն, երբ ներս մտավ նրա աշխատակից պ․ Մալումյանցը։
Նա շտապեց վազել ընդառաջ, գոչելով.
- Եկեք, եկեք, պ․ Մալումյանց, շո′ւտ։
Դա մի հետաքրքրական տեսարան էր։ Պ. Արծ. իսկույն տաքացավ, բորբոքվեց և ճգնեց ապացուցանել, թե «Մշակ»֊ը արդար է, իսկ «Արձագանք»֊ը ոտից ցգլուխ մեղավոր։ Ես ասացի և կրկնեցի, թե բոլորովին ցանկություն չունեմ յուր տան մեջ նրա հետ վիճաբանելու, թե ես կռվելու չեմ եկել նրա մոտ։
Պ․ Արծրունին չլսեց, և պ. Մալումյանցի օգնությամբ շարունակեց իրան արդարացնել։ Պ. Արծրունին քանի գնում ձայնը բարձրացնում էր, մինչև որ սկսեց գոռալ, որքան որ ձայն ուներ։ Ես զարմացած նայեցի աջ ու ձախ, արդյոք ո՞րտեղ եմ գտնվում-մի խմբագրության մե՞ջ, թե փողոցում։ Բանն այնտեղ հասավ, որ պ. Մալումյանցը լռեց և կարմրեց պ․ Արծրունու փոխարեն։
Ի վերջո, ես ստիպված եղա սառնորեն, հավատացեք, առանց մազու չափ հուզվելու, ապացուցանել, թե «Արձագանք»-ը բոլորովին արդար է, քանի որ «Մշակ»֊ի Րաֆֆիի