Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Է, որ Բագարովի տիպը վերցրել է իր հարևան մի բժիշկ կալվածատերից։ Բայց նա իր հարևանին չէ նկարագրել, այլ նրա հավաքական տիպարը։ Ֆլոբերի մադամ Բովարին իրոք եղել է կյանքում, բայց հեղինակը իր ծանոթ Բովարիին չէ այնպես գեղարվեստականորեն նկարագրել, այլ բոլոր ֆրանսիական բովարիների ընդհանուր տիպերը։

Օրինակներ որքան կամենաք, նրանք անթիվ և անհամար են։ Գոդե, Գոնկուրներ, Գի դը Մոպասան, բոլոր հին ու նոր և բոլոր ազգերի ոեայիստներր իրանց երկերի սյուժեները վերցրել են ու վերցնում են իրականությունից. բայց մեծ սխալ է ասել, թե նրանք կյանքը «տալիս են այնպես, ինչպես նա կա»։ Նրանք ամեն ինչ փոփոխում են, շտկում և գեղարվեստորեն հղկում, առանց, սակայն, հեռանալու կյանքի ճըշմարտությունից։ Իրականության մեջ ոչ մի հերոս չի խոսում իսկ և իսկ այն ոճով, այն լեզվով, ինչպես հեղինակն է խոսեցնում իր հերոսներին, և ոչ մի դեպք կամ արկած այն իրական ճշմարտությամբ չէ նկարագրվում, ինչպես նրանք կատարվում են ֆոտոգրաֆիական իրականության մեջ։

Թող ներվի ինձ և անհամեստություն չհամարվի մի օրինակ ևս բերել իմ դրականական գործունեությունից։ Իմ երկերն իրականությունից վերցված պատկերներ են, այս միանգամայն ճիշտ է, բայց պատկերներ և ոչ լուսանկարներ։ Խնդիրն այն չէ, թե որքան հաջող կամ անհաջող են այգ պատկերները, այլ այն, որ ես երբեք չեմ թույլ տվել, որ իմ գրիչը լ ուս անկարչական թիթեղի կամ կինեմատոգրաֆիական ժապավենի դեր կատարե։ Բացի դրանից, իմ վեպերի, դրամաների, վեպիկների և պատմվածքների սյուժեները հնարովի են։ և այդ հնարել եմ ես ինքս, ինչպես հնարում են բոլոր թե ռեալիստ և թե ո չ-ռեալիստ գեղարվեստական գրողներն իրանց երկերի սյուժեները։ ւ

/7 չ «Բաոս»-ր, ոչ «Պատվի համ ար» ֊ ր և ոչ «Արտիստր»֊ն, «Արմենուհի»֊ն, « Արամ բի»֊ն, «Արսեն Դիմաքսյան»֊ը, «Կրակ»-ը և այլն, պատահական եղելություններ շեն, այլ հեղինակի հորինածը' կյանքի կանվա,ի վրա։ Միայն իմ երկու երկերի սյուժեները եղելություն են' с» О и: մ ուս»֊ ի և «Ցավագար»-ի («Չար ոգին»)։ Բայց այդտեղ ևս ես հավա¬