Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարիմ չեմ մնացել եղելությանը, այլ փոխել ու փոփոխել եմ, տեսարաններ հնարել ինձանից, պատկերներ հորինել երևակայությամբ, գործող անձանց տիպերը լրացրել եմ, հարդարել գեղարվեստորեն և մասնավորից դարձրել հանրային։ Եթե այդպես չանեի, եթե նկարագրեի սոսկ եղելությունը, այսինքն՝ եթե տայի «կյանքն այնպես, ինչպես նա կա», վեպ դուրս կգար, ո՛չ դրամա, այլ մի տեսակ ոստիկանական արձանագրություն՝ ձանձրալի և տաղտկալի թե՝ կարդալու և թե, մանավանդ, բեմի վրա տեսնելու համար։


Քանի որ խոսք եղավ «Նամուս»-ի և «Չար ոգու» մասին, հարկավոր եմ համարում ասել, որ պ. Գ. Լ.-ն չէ քաշվում առաջինի վերաբերմամբ թույլ տալ իրան մի անճշտություն։ Նա ասում է. «Շիրվանզադեն իր «Նամուս»-ի մեջ բեմի վրահարսի կուրծքը բաց անել և կծոտել է տալիս»։ Այդպիսի բան չկա «Նամուս» պիեսի մեջ։ Բանն ահա ինչումն է։ Երբ առաջին անգամ այդ պիեսը ներկայացրին Թիֆլիսում, ես Պետրոգրադումն էի։ Առաջին ներկայացված ձեռագրում և Ռուստամնասում է. «Ես ատամներով դուրս կգջլեմ այդ խալը»։ Ես չեմ տեսել, բայց երևի դերասանը այդ խոսքը հասկացել է բառացի և իսկապես կծոտել է հարսի կուրծքը։ Երբ այս մասին կարդացի լրագրերում, Թիֆլիս վերադառնալով, ես, որպես դերակատարներին թյուր ըմբռնողության տեղիք չտամ, հիշյալ դարձվածը փոխեցի այսպես. «Սև խալը, սև խալը, ես խանչալիս ծայրով դուրս կբերեմ նրան և շներին կշպրտեմ»։ Եվ «Նամուս»-ի տպագրված օրինակումն էլ այս դարձվածն է դրած, և ոչ մի անդամ այլևս դերասանը «չի կծոտել հարսի կուրծքը». և ինքը պ. Գ. Լ.-ն գուցե մի տասն անգամ տեսել է բեմի վրա «Նամուս»-ը և գիտե, որ չկա, բայց, այնուամենայնիվ, պնդում է իր ասածի վրա։


Գալով «Չար ոգու» վերջավորությանը, ես ցավագարին ծեծել չեմ տալիս, բայց «թոնիր» (ուզում է ասել՝ քյուրիս) գցել տալիս եմ։ Եվ ես այդ անում եմ դիտմամբ, լոգիկաբար, պահպանելով թշվառ ընկնավորին շրջապատող խավարամիտ և գռեհիկ ամբոխի հոգեբանության ճշտությունը։ Եվ միթե ամոթալի չէ՞ր լինի ինձ համար, իմ երկը գրելիս ղեկավարվել պ. Գ. Լ.-ի կամ նրա նմանների ճաշակով։