Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաչեին իր «Հրեուհի» պիեսում բեմի վրա իր հերոսուհուն գրում է խարույկի մեջ։ Շեքսպիրը «Համլետ»֊ում դուրս է բերում գերեզման և փտած մարմինների գանգերն ու ոսկորներն է շպրտում բեմի վրա։ Նույն Շեքսպիրր Համլետին ստիպում է «մուկը, մուկը» գոռալով իր թրով ծակել Պոլոնիուսի փորը։ Նույն Շեքսպիրր «Արքա Լիր»֊ի մեջ Կորգելիայի դիակն է բեմ դուրս բերում։ Վիկտոր ձյուդոն Եվագիմոդոյին ստիպում է եպիսկոպոսին ձգել վար Փարիզի Notre-Dame de Paris տաճարի բարձունքից։ Դոստոևսկիի հերոսները սոսկալի եղեռնագործություններ են անում, և այսօր ռուս առաջնակարգ թատրոններում բեմ են դուրս բերվում այդ եղեռնագործությունները։

Այս բոլորը կատարվում է օտար գրականություններում և օտար թատրոններում, և օտար հասարակությունները ոչ միայն չեն բողոքում, այլև սքանչանում են։ Իսկ հայ հեղինակին ներելի չէ այդ անել։ Ինչո՛՛ւ։ Պարզ է, որովհետև պ. Գ. Լ֊ի նման «գրագետների» ճաշակը ավելի նուրբ է, քան մի որևէ ֆրանսիացու, անգլիացու կամ ռուսի ճաշակը։

ԻՄ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

1

Պարտականություններ կան, որոնցից փախչելն իմ հասակի մի գրողի համար բարոյական հանցանք է։ Եվ այդ պարտականություններից է հասարակության միտքն ու զգացումները ուժի և կարողության չափ ապահովելը վտանգավոր երևույթներից։ Ես ունեմ իմ ընթերցողների շրջանը և նրանց առաջն է, որ զգում եմ իմ բարոյական պատասխանատվությունը։

Եվ այսպես, ես նորից դառնում եմ մեր վեճին' իմ վերջին խոսքը պ. Գ. Լ.֊ին ասելու համար։ Ես կաշխատեմ ամփոփել իմ և պարոնի ասածները կարճ դարձվածների մեջ և հանգել որոշ եզրակացության։

Մեր վեճն սկսվեց այն անհեթեթ մտքից, որ թույլ է տվել