Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրան արտահայտելու պ. Գ. Լ֊ն, այն է' թե իբր ռեալիստներն ասում են. «Մենք գեղեցիկը չէ, Որ փնտրում ենք, այլ ճշմարիտը»։ Այդ դարձվածն ինձ զայրացրեց, որովհետև դա միտեսակ զրպարտություն էր ռեալիստների դեմ։ Ոչ մի իսկական ռեալիստ երբեք և ոչ մի տեղ այդպիսի անհեթեթություն չէ ասել և չէր էլ կարող ասել։ Ամեն մի արվեստադետ, գրող է նա, թե նկարիչ, երաժիշտ, արձանադործ, գեղեցիկը և միմիայն գեղեցիկն է փնտրում։ Տարբերությունն այն է, որ ոմանք փախչում են ճշմարտությունից, հակադրելով նրան գեդեցկին, իսկ ոմանք ճշմարտության մեջն են որոնում գեղեցիկն, այլ խոսքով ասած, գեղեցիկը ճշմարտությանը չեն հակադրում։

Պր. Գ. Լ—ն ասում է, թե «ամեն մի ճշմարիտ բան գեղեցիկ չէ», օրինակ' «դաշտում ծաղիկների մեջ րնկած ձիու նեխած դին»։ Այո, ճիշտ է, ինքնըստինքյան նեխած գին ոչ միայն գեղեցիկ չէ, այլև շատ տգեղ է։ Բայց երբ մի Բոդլեր նկարագրում է այդ դին գեղեցիկ, ես գեղեցիկ եմ համարում։ Գեղեցիկ է, իհարկե, ոչ գին ինքնըստինքյան, այլ Բոդլերի արվեստը։ Երբ ես հիանում եմ նենգամիտ Յագոյով, դաժան Մակբեթով, արբշիռ Մարմելադովով, չարագործ Ռասկունիկովով, հարկավ հիանում եմ ոչ նենգամտությամբ, ոչ դաժանությամբ, ոչ արբշռությամբ և ոչ չարագործությամբ, այլ նրանց նկարագրով։ Հիանում եմ Շեքսպիրի և Գոստոևսկիի արվեստով։

Դա այնքան պարզ է, այնքան հասարակ, այնքան մանկական նույնիսկ, որ ես ամաչում եմ, որ ստիպված եմ այդ մասին գրելու։ Եվ ստիպված եմ ոչ այն պատճառով, որ իբր պ• Գ. Լ.-ն չէ հասկանում այդ բանը։ Ոչ, նա շատ լավ գիտե, որ ես, երբ խոսում եմ գեղեցկի և ճշմարտության մասին, խոսում եմ արվեստի և ոչ իրականության մասին։ Բայց նա գիտմամբ այնպհս է դուրս բերում, ռր իբր թե, ես չգիտեմ իմ քի ՝ թը ծածկել կյանքի մեջ, նեխած դիակի մոտով անցնելիս։ Բանակռվի ամենազազրելի տեսակն է դա, որ ներելի չէ համենայն դեպսարվեստների մասին վիճաբանող մեկին։ Եվ պետք է շատ վատ գաղափար ունենալ ընթերցողների մասին հակառակորդի դեմ այդ տեսակ անթույլատրելի միջոցների դիմելու համար։