Հարդեր 1. Ի՞նչ է Ջեր կարծիքը պրոլետարական գրականության տասնամյա նվաճումների մասին։
2. Ի՛նչ է Ձեր կարծիքը ուղեկցային գրականության տասնամյա նվաճումների մասին։
3. Ի՞նչ պահանջներ կառաջադրեիք մեր գրականությանն առաջիկայում ։ 4. Ի՞նչ է Ձեր կարծիքը մեր քննադատության մասին և ի՞նչ կառաջադրեիք նրան։ Պատ. 1-ին հարցին.— Անտարակույս հայ պրոլետգրականությունը առաջադիմում է։ Երիտասարդ գրողների միտքն աստիճանաբար զարգանալով թոթափում է իրենից այն, ինչ որ ծանրաբեռնիչ, անցողական և գեղարվեստի տեսակետից ավելորդ է ու վնասակար։ Սրա հետ միասին աստիճանաբար նրբանում է և նրանց ճաշակը գեղեցիկի վերաբերմամբ, հարկավ ոչ ի վնաս ընդունված իդեոլոգիայի։ Միայն մի հանգամանք ինձ թվում է խորթ, այդ այն է, որ պրոլետգրողները, առանց բացառության, չափազանց շատ ու չափազանց շտապ են արտադրում և, որ ավելի անընդունելի է, շուտ են հանձնում տպագրության։ Ես ենթադրում եմ, որ այդչափ գրելով նրանք հազիվ թե ժամանակ ունենան շատ կարդալու և կյանքըն ավելի խոր ուսումնասիրելու։ Առհասարակ ցանկալի է, որ երիտասարդ գրողները մի փոքր ավելի խստապահանջ լինեն դեպի իրանց գրիչը և ամեն մի երկ անխտիր չջանան լույս ընծայել առանց կանխավ երկարորեն խորհրդակցելու իրենց ներքին աշխարհի հետ, ուզում եմ ասել, Որ արվեստը' արհեստ և գրականությունը սոսկ գրություն չդարձնեն։Պաա. 2-րդ հարցին նարդին. Ես չեմ հասկանում ինչ ասել է ուղեկից կամ աշխատավոր գրողներ, ուստի և դժվարանում եմ խոսել նրանց նվաճումների մասին։ Իմ կարծիքով, գրողը տատանումների ու երերումների մեջ անկարող է ազատորեն