Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոտեղծագործել։ Երկուսից մեկը, մեր ուղեկից համարված գրողները կամ միանգամայն և անվերապահորեն պետք է միանան պրոլետգրականությանը, կամ պետք է մնան իրանց նախկին դիրքերում։ Կանգնելով ճանապարհի կեսին և ետ ու առաջ նայելով, նրանք չեն կարող նշանակալի գործեր տալ, չնայելով իրանց անկասկածելի տաղանդին։ Պատ. 3—րդ հարցին.— Ինչ՞ եմ պահանջում մեր գրականությունից։ Միայն մի բանանստեղծություն։ Պատ. 4-րդ հարցին.— Հայ գրական քննադատության և քննադատների մասին ես դժվարանում եմ կարծիք հայտնել։

ԲԱՔՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ

ԹԱՏՐՈՆԻ ԴԻՐԵԿՑԻԱՅԻՆ

Մեծարգործ ընկերներ. Խորապես շնորհակալ եմ Զեզ այն ծանուցման համար, որ ընթացիկ տարվա ապրիլին լրանում է Բաքվի ադրբեջանական բանվորական թատրոնի գոյության տասնամյակը։ Զեզ հայտնի է, որ ես, իբրև ադրբեջանական քաղաքացի, մշտապես հետաքրքրվել եմ իմ առաջին հայրենիքի կուլտուրական խնդիրներով և առաջին հերթին՝ ադրբեջանական թատրոնի և գրականության դրությամբ։ Այդ պատճառով էլ ես չափազանց ուրախ եմ՝ տեսնելով այն վիթխարի հաջողությունները, որ ձեռք է բերել ադրբեջանական աշխատավոր ժողովուրդը ինչպես այս, այնպես էլ կուլտուրայի մյուս բնագավառներում ։

Իսկապես ասած՝ ադրբեջանական աշխատավոր ժողովրդի ստեղծադործական ոգին Հոկտեմբերյան Մեծ ռևոլյուցիայի շնորհիվ ազատագրվելով ցարցիզմի թողած ծանր կապանքներից, անօրինակ արագությամբ վերելք է ապրում։ Ինձ առանձնապես ուրախությամբ զարմացնում է ադրբեջանական թատրոնի բացառիկ առաջընթացն առհասարակ, բավական է հիշել, որ դեռևս 10—12 տարի առաջ ադրբեջանական թատրոնը չուներ համարյա ոչ մի ադրբեջանուհի դերասանուհի, իսկ այժմ տասնյակների է հասնում պրոֆեսիոնալ դերասնուհի-