Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների թիվը, ըստ որում օժտված, ինտելիգենտ դերասանուհիների, չխոսելով արդեն այն մասին, որ տղամարդկանց անձնակազմն էլ իր իր շարքերից առաջ է քաշել մի շարք տաղանդավոր դերասանների։ Այսպիսի առաջադիմություն եմ տեսնում և առհասարակ ադրրեջանական թատրոի ռեպերտուարում, որ այժմ ունի մի շարք օրիգինալ պիեսներ։

Հավատացնում եմ ձեզ, ընկերներ, այս ամենը ինձ ուրախացնում է արտասվելու չափ։ Խորապես շնորհակալ կլինեմ ձեզ, եթե դուք նեղություն քաշեք ժամանակին ինձ իմաց տալու տասնամյա տոնակատարության օրվա մասին։ Կաշխատեմ, եթե թույլ տա առողջությունս, այդ օրր լինել Բաքվում, որպեսզի անձամբ բաժանեմ ձեր ուրախությունները։ Եսկ առայժմ ցտեսություն։

Խորին հարգանքներով՝ Ա. Շիրվանզադե

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈԻ ՀԱՅՐԸ

Փարիզումն էի, երբ լսեցի Հովհաննես Թումանյանի մահվան լուրը։

Դառն ու դաժան էր ինձ համար հավատալ, որ այլևս չկա մեկն իմ լավագույն ընկերներից ու բարեկամներից։Նրա հիվանդության չար բոթը վաղուց էր հասել ինձ, և ես գիտեի, որ չկա փրկություն այդ հիվանդությունից, բայց և այնպես չէի կարծում, որ աղետն այսպես շուտ պիտի վրա հասնի. ինձ համար Հովհաննես Թումանյանն ու մահը անզուգելի էին։ Ինչպե՞ս մեռավ նա, որ կյանքի կատարյալ ծուծն էր, նա, որ ընկերային շրջաններում ամենից զվարթն ու ամենից կենսախինդն էր։ Նա, որ գիտեր ծաղրել ու ծաղակոծել կյանքը ամենայն անողոքությամբ ու սրամտությամբ։ Նա, որ, միևնույն ժամանակ, դարձյալ կյանքն էր համարում տիեզերքի լավագույն պարգևը։

Շատ հիշողություններ ունեմ Հովհ. Թումանյանի մասին, բայց այսօր ամենից վառն է մի օր, որ ես չեմ կարող հիշել առանց հուզման։ Տոնվում էր նրա հիսնամյակը, երբ ես ամե-