Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նից առաջ, առավոտյան կանուխ գնացի նրան շնորհավորելու։Տեսնելով ինձ, նա հեկեկալով փաթաթվեց պարանոցիս և ասաց․

— Շիրվան, դու էլ ունես հայրական վիշտ, դու ինձ ավելի լավ պիտի հասկանաս, քան որևէ մի ուրիշը։ Տոնում են իմ կյանքի հիսուն տարիները։ Գիտեմ, ինչու են տոնում, բանաստեղծ եմ և հարգանքն ինձ չեմ վերագրում, այլ իմ երկերին։ Բայց հավատա, այսօր ես իմ բոլոր ստեղծագործությունները կրակին կնվիրեի, միայն թե վերադարձնեին ինձ իմ կորած որդուն։

Նա չէր դադարում և մինչև մահվան ժամը չդադարեց ողբալ իր այն ամենից սիրված որդուն, որ իմպերիալիստական պատերազմի անմեղ զոհերից մեկը դարձավ և որին նա փայփայել էր իր զգայուն հոգու ամբողջ զորությամբ։

ՈՒՄ ՇԱՏ է ՏՐՎԱԾ, ՆՐԱՆԻՑ ՇԱՏ է

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Հայաստանի խորհրդայնացման 14 տարեդարձը իր խոշոր պատմական նշանակությամբ չի կարող ամենաանկեղծ ուրախությամբ չլցնել ամեն մի խորհրդային քաղաքացու սիրտր։

Այն հսկա շինարարությունն ու ստեղծագործ աշխատանքի հզոր թափը, որին ես ականատես եղա սրանից մոտ 9 տարի առաջ, արտասահմանից վերադառնալուս պահին, կրկնապատկվել, եռապատկվել ու քառապատկվել է։

Առավելապես իմ մեջ, ուր ապրում է դեպի սոցիալիզմի գերագույն ու լիակատար հաղթանակի հույսը, այդ ուրախությունը մեծ է, որովհետև ես մինչև հիմա չեմ եղել մեկը նրանցից, որոնք ապրում են դրսի հրճվանքով, այլ ինքս ինձ մասնակից եմ համարում այն խոշոր շինարարության ու ստեղծագործ աշխատանքին, որ կատարվում է ներկայումս իմ շուրջը։

Մեր մեծ, լայնածավալ Միության անբաժան մասը կազմող Խորհրդային Հայաստանում օրավուր խոշոր քայլերով աճում է սոցիալիստական ինդուստրիան լինի դա գյուղատըն-