Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս գալ դրչից։ Բայց բավական լավ անցավ, ընթրեցինք։ Արդարը մտադիր է երկու շաբաթը մի անգամ կրկնել ժոդովներր։ Այս անգամ ամբողջ ժամանակ խոսվում էր «Արձագանքի» մեջ տպվող «Հայ ազգի կատաղի թշնամին» հոդվածների մասին։ Հարց—կա րարդյոք չէ սխալվում «Արձագանքը», իհարկե, այդ մի հարց է, որի մասին միայն խոսել կարելի է։ Եվ հայր Բեկնաղարյանը խոսում էր, Ներսես։ Ահա նրա խոսելու ձևը. «Օրինակ ես գնում եմ բազար, առնում եմ տանձ, խնձոր, խաղող, սերկևիլ, նուռն, բալի, սեխ, թուզ, ձմերուկ, վարունգ, մածուն, թան, ամեն բան և այլն, և այլն, և այլն, որ մեկը ասել, տեսնում եմ, որ տանձի գինը մեկ է, խնձորին ուրիշ, խաղողինը ուրիշ, սերկևիլինր ուրիշ, նռանր ուոիշ, բալիինը ուրիշ, սեխինը ուրիշ, թուզինը ուրիշ, ձմերուկինը ուրիշ, վարունգինը ուրիշ, մածունինը ուրիշ, թանինը ուրիշ, ամեն բանինը ուրիշ, էհ որ մեկն ասել, և այլն, և այլն, և այլն, և այլըըըն։ Հիմը գալիս եմ տուն...»։ Բոլորը փախան, Ներսես, բայց տեր հայրը չէր վհատում։ Մեկ էլ նայիմ, տեսնեմ, ասպարեզում մնացել է ժողովի նախագահը 《Տիգրանյանց》 և տերհայրը։ Աստված ազատի այդ երկուսի շատախոսությունից։ Եվ այսպիսով ժողովը տևեց մինչև 1 ու կես ժամ գիշերվա։ Տեսնելու բան էր, թե Զելինսկու մատները ինչ-ինչ էվոլյուցիաներ էին անում օդի մեջ։ Բայց էլի փառք մերոնց։ Րաֆֆին ծխում էր լուռ, Թավադյանը մրթմրթում էր* «Դա, բըվաիտ ի խուժե», Քիշմիշյանը «ժիվեո բրատ, ժիվեո մարշ» (ի դեպս արած, կարծեմ, մեր կազմած գաղափարը այս մարդու մասին ճիշտ է)։

Արդյոք կարո՞ղ ես «Արձագանքի» համար քո շրջանում բաժանորդներ գտնել:Գրիր, եթե կարող ես, որ անդորրագրեր ուղարկեմ։

Դե բավակա՜ն է այսքանը։ Ռուբենը վազվզում է շատ հաջող։ Ձեռները դնում է մեջքին, գդակ է վերցնում, գլուխ է տալիս բարևելիս— մի խոսքով կապիկությունները սկսել է։ Մյուսի անունը Նինոն դրել է Լևոն, բայց ես չեմ հավանում, կփոխեմ։ Երկուսին միասին կմկրտենք հունվարին կամ փետրվարին, սպասում ենք Վանյայի գալստյան. նամակ կար, որ ամսի կեսից հետո այստեղ կլինի։