Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դակ վճռված է այդ լրագիրը դարձնել դրական գործիչների օրգան և պաշտպան։ Դու էլ հույս ունիմ հունվարից կաշխատակցես, ինչպես խոստացել ես։ Վարձի մասին անհոգ եղիր, ես պաատասխանստու եմ։

Վերադառնալով Մոսկվայից լսեցի, որ ոմանք մտադիր են աոաջարկել հոբելյանս հետաձգել մինչև աշուն։ Ասում են դերասանական խումբը գարնանը ցրված է լինելու, ուստի չի կարելի հանդիսավոր ներկայացում տալ հոբելյանի օրը։ Բայց ես չեմ ուզում, որ իմ տոնը կապվի որևէ խմբի ինելու կամ չլինելու հետ։ Այսօր ես կհայտնեմ, որ կատարեն ապրիլին։ Մոսկվա ես թեև ոչ ոքի չկամեցա տեսնել, սիրտ չունեի, բայց այնուամենայնիվ գալս իմացվեց և շատերն եկան այցելության։ Ընդունելությունը վերին աստիճանի ջերմ էր, կամեցան հանդիսավոր ճաշ տալ, հրաժարվեցի։ Իրանք անմիջապես խոսք բաց արին հոբելյանիս մասին և որոշեցին երկու կոմիտե կազմել — կանանց և տղամարդկանց։ Ուղիղն ասած, ես այդքան սեր դեպի ինձ չէի սպասում մի հեռավոր գաղութից:

Համբ. Մելիքյանն ուրախությամբ հանձն է առել կոմիտեի նախագահի պաշտոնը, քաղաքագլուխ Խատիսյանը անդամի պաշտոնը — նույնպես։ Մի խոսքով, սկզբնավոլրությունը լավ է, հետո չգիտեմ։ Մինչև անգամ վրացիք անհամբեր սպասում են իմ հոբելյանին։ Տեսնենք։ Ինձ իմ գրչակից բարեկամների վերաբերմունքը բարձր է ամեն գովասանքից։

Մելիք Ազարյանն չկամեցավ մտնել քոմիթեի մեջ, իբր թե վախենում է կառավարությունից։ Ոմանք ասում են, թե «Մշակի» ազդեցությունն է, բայց ես չեմ հավատում։ Մ. Ազարյանի հետ բարեկամներ ենք, նրա մասնակցությունը նյութականի տեսակետից շատ էլ օգտակար լինել չէր կարող, իսկ բարոյապես, իհարկե, կմասնակցի իբրև անձնական բարեկամ։ Վերջապես, առանց նրան էլ քոմիթեի մեջ դիրք ունեցողներ շատ կան։

«Մշակը» տակետակ շատ է սղխատում փոքրացնել տոնիս նշանակությունը, բայց և այնպես ամաչում է։ Բանն այն է, որ նա մտադիր է առաջիկա տարի տոնել իր 40-ամյա հոբելյանը և ուզում է իր համար պահել ազգային տոնը։ Սակայն