Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախենում է բացարձակ հակառակել հոբելյանիս։ Պետք է առած, որ բավական վարկաբեկ է եղել այդ լրագիրը հասարակության աչքում, Այսպես թե այնպես, այդ լրագրի ոչ բարեկամությունն եմ ուղում և ոչ էլ թշնամությունը որևէ արժեք ունի իմ աչքում․․․ ես ուրախ կլինիմ, որ այդ մարդիկ մինչև անգամ չշնորհավորեին ինձ, վասնզի ինչ արժեք ունի շնորհավորումը մի լրագրի, որ 20 տարուց ավելի հալածե, է ինձ։ Չէ՞։


Այսօր Կամսարականից նամակ ստացա։ Նա գրում է, թե «Դաշինք» լրագրում մի շարք հոդվածներ են տպվել Լեոի դեմիմ պատճառով։ Այս ինձ համար շատ անախորժ է։Լևոն այժըմ բարեկամս է, և ես չէի կամենալ հին դարմանը քամու տալ։ Ինչ որ եղել է, եղել է։Չէ՞ որ ես էլ եմ նրա վրա հարձակվել։ Ես առհասարակ այն կարծիքի եմ, որ հեղինակները կարող են իրարու հետ կռվել,հաշտվել կողմնակի մարդկանց միջամտությունը ավելորդ է։ Այնպես չէ՞։


Անչափ ուրախ եմ, որ առողջությունդ վերականգնվել է։Պահպանիր քեզ, քիչ աշխատիր կամ եթե չաշխատիլ չես կարող, գոնե պակսեցրու հրապարակախոսական աշխատանքդ և ավելացրու զուտ գրականականդ։ Մոսկվա տեսնվեցի Խալաթյանի հետ։ Նա մեծ, շատ մեծ սիրով և հարգանքով էր խոսում քո մասին, նա քեզ շատ բարձր է դասում նախ և առաջ իբրև բանաստեղծի, երկրորդը իբրև հասարակական գործիչի։Ինչ ասել կուզե, որ այս դեպքում հարգելի պրոֆեսորն և ես երգեցինք մի սիրուն դուետ իբրև կանտատա։


Բայց դու դեռ արժանվույն գնահատված չես, և ես հոյս ունիմ ռուսահայերը շուտով կծանոթանան քո գործունեությանը «Հորիզոն»-ի միջոցով։ Պետք է սպասել ժամանակին։


Սիրելիս, մի նեղություն պիտի տամ քեզ։ Պ. Մակլերին մի բարդ նամակ պիտի գրեմ, բայց ժամանակ չունիմ երկար նստելու և ֆրանսերեն շարադրելու, մանավանդ որ սխալներ էլ պիտի անեմ, ուստի նեղություն կրիր հետևյալը նամակով հաղորդելու նրան


1)Որ ես հայտնում եմ նրան իմ ամենախորին շնոբհակալությունը La CoSSedee-ի հրատարակության համար։