Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թարգմանոթյունը սքանչեյի է, հրատարակությունը ճաշակով, առաջաբանը շահեկան։

2) Այն, ինչ որ նա անում է գրականության համար դեռ ոչ մի ֆրանսացի չի արել Դյուլորեից սկսած և հայ ազգը կկարողանա գնահատել նրա ծառայությունը ժամանակին։

3) Մոսկվա Խալաթյանին խնդրեցի, որ իր աշխատություններից մի-մի օրինակ ուղարկի նրան, Կուղարկեն նաև Լեոն, Լալայան և այլն:Այս էի խոստացել պ. Մակլերին, ուստի կատարում եմ։

4) Թող La Cossedee-ից մի օրինակ ուղարկի այս հասցեով՝

Monsieus Tigran Gamsaragan, Alexandrie (EgyrteJ


5) Թող հրատարակիչն ուղարկի իմ հասցեով 50 օր. La Cossedee—և ես կուղարկեմ 100 ֆր. անմիջապես, ինչպես խոստացել եմ։


6) Թող իմ խորին հարգանքները նաև իմ կնոջ կողմից մատուցանե իր ամուսնուն։

Բարի եղիր այս տողերը գրելու և փոստով իրան ուղարկելու։


Բարևներ Հովակիմյան ընտանիքին, պ. Մանթաշյան դեռ հոս է, բայց կերևի տոներից հեո կգա Փարիզ։ Այսօր պիտի տեսնվեմ նրա հետ։

Քո Շիրվան
11/24 մարտ ի 1911. Թիֆլիս

Սիրելի բարեկամս

Ստացա շահեկան և թախծալի նամակդ։ Նորից տխրեցրիր ինձ քո լուրով տկարությանդ մասին։ Զարմանալի անհանգիստ հոգի ես. մարդ աստծու, տեսնում ես, որ առողջությունդ թույլ չի տալիս, գոնե մի երկու տարի ձեռք վերցրու այդ կոնֆերանսներից։

Զգում եմ, որքան պիտի ազդած լինի քեզ վրա պ. Հովակիմյանի մահը։ Այդ հեզ և բարի մարդը միշտ հայրական ջուր-