Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գուրանքով էր խոսում քո մասին։ Ես ցավակցական նամակ գրեցի հանգոլց ի այրուն։ Հուսով եմ, ստացել է։


Դ. Յուզբաշյանի վարմունքն ինձ բնավ չի զարմացնում։Նա շատերի հետ է այդպես վարվեր։

Գալով պ․ Մանթաշյանին, զարմանում եմ. ինչու՞ մի երկու շաբաթ առաջ չգրեցիր ինձ, որ հեշտ խոսեի։ Այժմ նա Փարիզ է. դիմիր նորից և հավատա, որ չի մերժիլ շարունակել նպաստը։ Դժբախտաբար, նա այժմ բավական լուրջ հիվանդ է։


«Անահիտի» բաժանորդագներր կամաց-կամաց ժողովում եմ. հիվանդ որդուս Մոսկվա տանելիս ցուցակը հանձնել էի մի պարոնի, կորցրել է։ Շտապիր ուղարկել նորից, նաև Բքավի բաժանորդներիդ ցուցակը։ Առայժմ ստացել եմ 3 հոգուց։ Շատ դժվարությամբ են վճարում։ Ում դիմում եմ, ասում է, թե հանդեսը չի ստացել և չի ստանում։ Չգիտեմ փոստն է մեղավոր, թե գրաքննիչը, իրավ որ «Անահիտ» չի ստացվում այստեղ։ Արդեն երկու ամիս է գրել ես վերջին թվի առաքման մասին և դեռ չեմ ստացել։ Չի ստացվել նաև Ն. Հովնաթանը։

4 — 5 օր է Ահարոնյանն այստեղ է։ Խեղճը մի ամբողջ ամիս ավելորդ նստեց բանտում, մինչև որ գտան 20000 ռ. գրավականը։ Արշակ Ղուկասյան, որ խոստացել էր, մերժեց։

Մեր համակրելի բանաստեղծը բնավ չի փոխվել արտաքուստ, չնայելով որ բանտի ռեժիմը վերջին տարին սոսկալի է եղել։ Ահռելի բաներ է պատմում։ Դեռ շատերն են բանտում, լուրեր են պտտում, որ դաշնակցականների գործը պիտի քննվի Սենատի առաջին բաժնում սենատոր Վարվարինի նախագահությամբ, որ, ինչպես ասում են, շատ դաժան մարդ է։ Ռուս նորագույն պատմության մեջ սա 4-րդ գործն է, որ պիտի քննվի սենատորի նախագահությամբ։ Առաջինը եղել է Ալեքսանդր 2-րդի։Երկրորդը Մեծ իշխան Սերգեյի սպանության և երրորդը Լոպուխինի գործը։ Դրությունը մխիթարական չէ։ Բայց ասում են, որ գործը այնքան կձգձգվի, որ 1913 թ. գուցե Նորին Կայսերական Մեծությունը Ռուսիայի մեծ տոնի առիթով (այդ տարին լրանում է այժմյան կայսերական տան 300-ամյակը) բարեհաճի ներել։ Տա՝ աստված։ Այսպես թե այնպես, առայժմ խեղճերի ընտանիքները տանջվում են