ասել, իբրև մի անկազմ մեքենա, որը չգիտես թե ինչ մասն է որին պատկանում, որն է պակաս և որն ավելորդ։
Գուցե դորա պատճառն այն է, որ հեղինակը յուր վեպը «սկսել ու վերջացրել է ամիս ու կեսում», ինչպես ինքն է ասում յուր գրքի առաջաբանում, և ասում է, կարծես պարծենալով։ Բայց դա մի այնպիսի տկար պատճառ է, որ երբեք չի կարող արդարացնել պ․ Պռոշյանի նման փորձված և արդեն ծերացած հեղինակին։
Արագ գրելն և շատ գրելը մի մեծ քաջություն չէ, խնդիրն այն է, թե գրածդ ինչ է։ Ֆլոբերը «Ցեցեր»֊ի չափ մի վեպի վրա երբեմն տասը տարի էր աշխատում, գրածը ջնջում, նորից գրում, ջնջում, մաքրում ու դուրս բերում մի մշակված ամբողջություն։ Զոլան, գովելով այս զգուշությունը, օրինակելի վիպասան է համարում նորան։ Արդարև նա երևելի հեղինակ էր, և նորա բոլոր գրվածները երկար կապրին ոչ միայն Ֆրանսիայում, ուր ամեն ինչ արագ է փոխվում, այլև բոլոր օտար դրականությունների մեջ։ Աերվանտեսե անունը համայն աշխարհում անմահացրել է մի «Դոն֊Քիշոտ», Գրիբոեդովինը Ռուսաստանում հռչակ ել է «եքելքից պատուհասը», որ շատ կապրի, քան թե դիցուք Ուսպենսկու բազմահատոր գրվածները, և որը բարձր է 0ստրովսկու անթիվ սլիեսաներից ի մի առած։ Կրաշևսկին չորս հարյուր հատոր է գրել, բայց նորա գրվածների մեջ միայն մի քանիսն են գեղարվեստական համարվում։ Զոլան օրական երեք երեսից ավելի չէր գրում և ինչ որ գրում էր, նախ խորն ուսումնասիրում էր և երկար ժամանակ ուղղում, զտում, հետո հրատարակում։
Օրինակներ շատ կան, բայց նոքա մեզ շատ հեռու կտանին։ Մենք այսքանն ենք ուզում հասկացնել, որ շտապելը կարող է վնասել, մանավանդ չափավոր տաղանդներին, որոնք իրանց տաղանդի թերին կարող են երկար ուսումնասիրությամբ և զգույշ վարվողությամբ լրացնել։ Ապագա քննադատը Րաֆֆիի թերությունները մատնացույց անելիս, անկասկած նորա գլխավոր պատճառը հանգուցյալի վռազ գրելը և շատ գրելու ցանկությունը կհամարի։
Մեկը պ. Պռոշյանի համար անցյալ տարի ասաց, թե նա, «գրելացավ» ունի։ Ասողը, իհարկե, կամեցել է գովել