մի քանի գավառների կյանքը արձանագրողի այս աշխստությունը, բայց «Հանդես»֊ի մեջ տպված «կտորը» մեզ վրա մի տարօրինակ տպավորություն գործեց։ Հեղինակը փորձում է նկարագրել Արագածի մի քանի գեղեցիկ տեսարանները և վրանաբնակ Քրդերի և Չոպանաքյար կոչված Ղաշար֊թաթարների գարնանային չուն դեպի պատմական հրաշալի լեռան կողմերը։
Առաջին երկու֊երեք էջերի նկարագրությունը մի թույլ գաղափար է տալիս ընթերցողին «Արագածի» հրաշալիքների մասին, թեև նկարագրողի ոճը, ըստ սովորականին, մի փոքր ծանր է։ Բայց այն թույլ հաճույքն ևս, որ ընթերցողը զգում է այդ էջերը կարդալիս, միանգամայն ոչնչանում է, երբ հեղինակը սկսում է նկարագրել վայրենի քրդերին և թաթարներին։ Կան տողեր այս համառոտ նկարագրության մեջ, որոնց կարդալիս ընթերցողը ակամա ամաչում է. այնքան զուրկ են համեստությունից։
Եթե այդ տողերը պատկանեին մի որևէ անփորձ երիտասարդ հեղինակի գրչին, գուցե անուշադիր թողնեինք, այնքան տարածվում է մեր մեջ կեղծ nbuijjiqvfp: Բայց պ. Պռոշյանից, իբրև մի որոշ գրական դասապետից, իրավունք ունինք օրինակելի համեստություն պահանջելու։ Բացի դորանից, «մի կտոր» գրությունը պարունակում է մի սխալ տենդենցիա Արարատյան հայերի մասին։ Այդ հայերը այնքան խեղճ, ողորմելի, երկչոտ, իրանց ստվերից փախչող չեն, ինչպես ուզում է ցույց տալ պ․ Պռոշյանը։ Նոքա ևս, և շատ հաճախ, գիտեն դիմադրել քրդերի հարձակումներին, այդ մենք ճիշտ գիտենք, և իզուր է պ. Պռոշյանն այնքան ստորացնում հայ ժողովրդին։
Խոսենք հաջորդաբար, նախ՝ «Հանդես»-ի վեպիկների և վեպիկի ձևով գրվածների մասին, ապա՝ կխոսենք մյուս գրվածքների, նույնպես և ոտանավորների մասին։ Հաջորդ պատկեր՝ «Ծեր Մարկոսը» վերնագրով, պատկանում է պ․ Լեոին, որի մի գրությունը նորերումս քննվեց «Արձագանք»-ի էջերում։ «Ծեր Մարկոսը» մի գրություն է, որով հեղինակը ձգտում է ապացուցանել, թե գյուղացին չի պիտի գաղթի քաղաք, մի թեմա, որ որքան հին է, այնքան և նոր, և դեռևս անմշակ։ Հեղինակը սիրում է երբեմն գերեզմանատուն գնալ, յուր հայրենի