քաղաքում՝ Շուշիում։ Մի օր նա գերեզմանատանը տեսնում է մի ծերունի, որ նորոգելիս է լինում յուր որդու գերեզմանը։ Հեղինակը հետաքրքրվում է, և ծերունին պատմում է, որ ինքն էլ մի օր հայտնի «օջախ» է ունեցել գյուղում, որդու ստիպմամբ թողել Է գյուղը, գաղթել է քաղաք։ Որդին սկսել է քարտաշություն անել. մի օր սա «մի մեծ քար է ուղում բարձրացնի, ուժը չի հաղթում, մեջքը կոտրում է» ու մեռնում, թողնելով հորը և յուր ընտանիքին սգի մեջ։ Ահա այս գրության բովանդակությունը։ Հեղինակը մի ուրիշ պատճառ չի գտնում գյուղացու քաղաք գաղթելուն, բացի ծերունու որդու կամքից. «ուզեց, արավ», ասում է։ Հակահոքեբանական է այս պատճառը, արհեստական, հեղինակի թույլ երևակայության արդյունք։ նախ՝ Մարկոսի նման մի հին գյուղացի, որ յուր պատմելով, հոգու չափ սիրելիս է եղել «հայրական օջախը», յուր «գլխին ձի քացի տված» (այսինքն՝ խենթ) մի որդու քմահաճությամբ չէր գաղթիլ քաղաք։ Երկրորդ՝ որդին, որսորդ լինելով, երբեք չէր գերադասիլ քաղաքային փակ կյանքը գյուղական արձակ կյանքից։ «Ուշը, խելքը որսի տված», որսորդական կյանքի սիրահար մի երիտասարդ գյուղացի, որ «գնդակի ծակովը գընդակ է անցկացնում», հանկարծ տեղափոխվի քաղաք քարտաշությամբ պարապելու, այդ անբնական է թվում մեզ, թեկուզ հեղինակը ուզում է մեզ զոռով համոզել, որ բնական է։
Որոշ տենդենցիայով կյանքի պատկերներ գրողը պետք է յուր տենդենցիան հիմնի հոգեբանական անհերքելի փաստերի վրա, որպեսզի նորա գրվածքով ընթերցողը ոգևորվի։ «Ծեր Մարկոսի» տենդենցիան չէ մարսել նույնիսկ ինքը՝ հեղինակը։ Մեզ թվում է, որ պ․ Լեոն շատ է ենթարկվում ռուսաց մի քանի ժողովրդական գրողների՝ Ուսպենսկու, Զլատովսկու և այլոց՝ ազդեցությանը, և երբեմն, կարծես, նոցա ասածներն է թարգմանում յուր դրվածների մեջ։
Գալով «Ծեր Մարկոսի» արտաքին արժանավորության, պետք է ասած, որ պ. Լեոի այս գրվածքի ոճը կոշտ է։ Հեղինակը յուր ծանր լեզուն աշխատում է թեթևացնել շատ վերջակետեր գործածելով, ուստի դարձվածները շատ անգամ անիմաստ են դուրս գալիս։ Ոճի սահունությունը միայն վերջակետի շատության հետ կապ չունի։ Նա գլխավորապես հեղինակի