կի ճաշակից է կախված, ճաշակ, որի մի նշույլն անգամ չէ երևում գոնե «Ծեր Մարկոս» անունով գրվածքի լեզվի մեջ։
«Կաճhտա ծռեր» (իմ հիշողությունից), հեղինակն է պ. Տիգ. Փիրումյան։ Դա մի շատ տարօրինակ գրված է, և ընթերցողին խորհուրդ ենք տալիս կարդալ և տեսնել, թե երրեմն մարդիկ կյանքի ուսումնասիրության մասին ինչ վայրիվերո գաղափար ունեն։ Վե՞պ է դա, վեպի՞կ է, ճանապարհորդություն է, հոդվա՞ծ է, հեքիա՞թ է, թե՞ անեկդոտ, չդիտենք։ Գիտենք միայն, որ հեղինակը մի օր Հայաստանում մի քանի վաճառականների և արհեստավորների հետ գնում է քաղաքի (երևի Վանի) շրջակայքում զբոսնելու։ ճանապարհին նա հանդիպում է մի վարդապետի։
«— էդ «էֆենտին» ո՞վ է,— հարցրեց վարդապետը (պ• փիրումյանի մասին)։
Ընկերներս տեղեկություն տվին։
— Օ՜հ, о՜հ, ինչ պատվական մարդ է, ի՛նչ անուշ մարդ է,— աճապարեց հայր սուրբը, հազիվհազ երեսս Նայելով։
— Հայր սուրբ, դու ի՞նչ գիտես, որ մեր էֆե՜նտին պատվական է,— հարցուցին քմծիծաղ ուղեկիցներս։
— Վա', օրհնյալ լինիք... մարդս երեսով կճանաչվի...»։
Յուր «պատվական երեսի» պատվական արտահայտության հետ ընթերցողին ծանոթացնելուց հետո պ. Փիրումյանը նկարագրում է վարդապետին, իբր մի պախարակելի անձի։ Նորա ասելով, այդ վարդապետը աններելի միջոցներով է վեղար ձեռք րեբել։ Uուտ է ասում հեղինակը թե ղորթ' այդ ինքը դիտե, բայց պարոնի նկարագրության մեջ այնպիսի ակնարկություններ կան, որ ընթևրցողին զզվանք են պատճառում։ Կարդացեք «Հանդես»֊ի 50֊րդ երեսի հենց միայն մի տողը Փակագծի մեջ, և դուք կտեսնեք, թե «պատվական երես» ունեցող մի պարոն ինչ «անպատվական» բաներ գիտե գրել։
Յայց ինչ ասել է «Կաճետա ծռեր», ինչո՞ւ է պարոնը այս վերնագիրը տվել յուր գրությանը։ Երևակայեցեք, 21 երեսից բաղկացած գրվածքի 15 երեսը նվիրելով յուր զբոսանքին, պարոնը, վերջապես, մի ծանոթության մեջ ասում է, որ «Կաճետ» ասածը գյուղ է, «որ յուր գավառակով (գյուղը քուր գավառակո՞վ...) ընկնում է Շատախի, այսինքն' հին Ջերմաձորիա