Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարավային կողմը։ «Ծուռ» բառը, Վասպուրականի լեզվով, խենթ «ասել է»։ Կաճետացիները համարվում են խենթ, և ահա հեղինակը պատահում է այս խենթերից մերկին, լսում է կաճետացի խենթերի մասին անեկդոտներ, և լսեցեք.

«Եվ ոչ թե ծիծաղում էինք, այլ ծիծաղու մեռնում էինք, կամ ավելի ճիշտն ասած, մեռնում էի։ «Աման կաճևտացիք»— կրկնում էի ես հազար անգամ, փորս բռնելով և շնչարգել լինելով...»։

Պ․ Փիրումյանն ամբողջ օրը ծիծաղում է, տանն էլ միայնակ ծիծաղում է, գիշերն էլ ծիծաղում է, եբազումն էլ ծիծաղում է, մյուս օրն էլ ծիծաղում է և մինչև այսօր ծիծաղում է։ եվ գիտեիք ինչ է նորան ծիծաղ պատճառողը։— Մի քանի առօրյա անեկդոտներ, որոնց համար բնավ չարժեր Հայաստան գնալ։ Այդ անեկդոտները նույն ձևով, նույն բովանդակութ յամբ, ինչպես դրում է պ. Փիրույանը, պատմվում են Անդրկովկասի համարյա բոլոր գավառներում։ Գրեթե յուրաքանչյուր գավառ ունի մի գյուղ, որի բնակիչները համարվում են միամիտ, և ամբողջ գավառում այդ գյուղացիների մասին պատմում են զանազան անեկդոտներ։ Ահա այդ անեկդոտներից մի քանիսը լսել է Հայաստանում պ․ Փիրումյանը և մինչև այսօր «փորը բռնած ծիծաղում է»։ Արժե՞ր դորա համար վեր կենալ և Հայաստան գնալ։

Պ. Փիրումյանի լեզուն էլ մի տարօրինակ բան է, ոչ ռուսահայ բարբառ է, ոչ տաճկահայ, ոչ գրաբար, ոչ ժողովրդական, «զի» պ. Փիրումյանը ոչ ոճ ունե, ոչ լեզու գիտե։

Այժմ, ընթերցող, ձեզ ծանոթացնենք «Հանդես»-ի ուրիշ երկու թխած «պատկերների» հետ, ապա այս և վերը հիշած անշնորհք բաներից անցնենք «Հանդես»-ի շնորհալի և հետաքըրքրական կտորներին։

«Հասո» և «Լավ բժշկեցին»—ահա այն երկու թխած պատկերները, որոնց մասին ակնարկեցինք մեր անցյալ հոդվածի վերջում։ Սոցանից առաջինը դրել է պ. Չուրարը։

Թե որտե՞ղ է կատարվել վեպիկի գործողությունը, հեղինակը չի ասում և գրվածքի բովանդակությունից էլ չի երևում։ Եղել է չի եղել մի Ղ․ գյուղ է եղել։ Այս գյուղում յուր մոր հետ ապրելիս է եղել «Հասո» անունով «բարձրահասակ, վայելչակազմ,