առույգ» մի պատանի հովիվ։ Հասոն բնիկ Ղ֊իցի չէ, բացատրում է հեղինակը յուր վիպակի երկրորդ գլխում։ Շատ տարիներ առաջ նորա Ոսկեհատ անունով մայրը, «շունչը կրտըած», ուժից ընկած, ոտաբոբիկ մտել էր գյուղը, նրա գրկին է և յոթնամյա Հասոն»։ Բանից երևում է, որ բրդերը այրել են Ոսկեհատի ծննդավայր գյուղը, սպանել են նորա սմուսնում, և խեղճ կինը յուր մանկանը գրկած փախել է Ղ. գյուղը։
Հասոն մեծանում է այս գյուղում, դառնում է մի գեղեցիկ, քաջ, հպարտ պատանի։ Նույն գյուղի ռեսը միայն մեկ աղջիկ ուներ։
«Բնությունը, կարծես, թափել էր յուր ամեն ճիգը, յուր ամեն գիտությունն և կարողությունը այդ արարածի ստեղծագործության ժամանակ և ընծայել էր աշխարհին գեղեցկության մի կատարելատիպ։ Առասպելական դիցուհիներից ամեն մեկը, կարծես, աշխատել էր պարդևել Նուռիկին այն, ինչ որ հպատակ էր նորա գերբնական ուժին և զորության։ Գեղեցիկ էր Նուռիկը, սաստիկ գեղեցիկ» (եր.76)։
Այս կեղծ կլասիկական տողերով հեղինակը չի բավականանում. նա դարձյալ նկարագրում է յուր հերոսուհուն և, ի վերջո, ասում թե նա «հիշեցնում էր (միայն հիշեցնո՞ւմ էր) Շիրակի գեղեցկուհիներին»։ Իսկ նորա ձայնը, երգելը օ՞օ, այս բոլորը «գերբնական» էին։ Ինչպե՞ս կարող էր Հասոն չսիրահարվել այդ երկնային արարածին, և սիրահարվում է. օրիորդն էլ տալիս է նորան յուր փոխադարձ սերը։ Բայց գեղեցկուհուն համարձակվում է սիրել և մի ուրիշը' Գասպարենց Սագոն։ Ո՞վ է Սագոն։ Հեղինակը նկարագրում է մի կատարյալ հրեշ, որին նա համեմատում է Բվազիմոդոյի հետ։ Արժե այս նկարագրությունից մի քանի տող առաջ բերել, որպեսզի հեղինակի կեղծ ուղղությունը ավելի պարզվի։
«Երևակայեցեք երկու ծուռ ու կարճ ոտներ, երկար ձեռներ, ահագին, տկռած փոր, գլորակ գլուխ, հաստ ու միշտ կարմիր վիզ, դուրս ցցված ծնոտներ, շաշ աչքեր, մեծ բերան՝ հաստ շրթունքներով, որտեղից երևում էին մի շարք սև, ծուռ ու մուռ ատամներ և մի փառավոր հայկական քիթ» և այլն, և այլն (երես 86)։