Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց նախքան յուր հրեշին նկարագրելը, հեղինակը մի րութ (եր․ 83 — 80) փիլիսոփայություն է անում գյուղական վաշխառուների մասին, որոնց նա, չգիտենք ինշոլ «bon vixant» է անվանում և որոնցից մեկն էր Սագոն։ Հայտնի բան է, Հասոյի պես մի իդեալական արարածի թողած, Նուռիկը հրեշ-Սագոյին չէր սիրիլ։ Բայց մի կողմից՝ փողը, գիրքը, վաշխառուական ինտրիգները. մյուս կողմից՝ ծնողների համակրությունը — հաղթում են։ Սագոյին օգնում է և գյուղական հայ քահանան։ Տարօրինակ է այն տեսարանը, որ նկարագրում է հեղինակը, երբ Հասոն պատմում է յուր մորը, թե սիրում է Նուռիկին և թե վերջինիս խլում են նորա ձեռքից։ Մայրը լսում է որդուն, և հանկարծ նորա մեջ զարթնում են վաղեմի տխուր հիշողությունները։ Նա մտաբերում է յուր անցյալը և, յուր որդու սիրային վիշտը արհամարհելով, հրավիրում է նորան՝ ատել մարդկանց, վրեժխնդիր լինել յուր հոր սպանության համար քուրդ թշնամուց։ Նորա ալեզարդ մազերը հանկարծ արձակվում են, նա սկսում է զառանցել, ինչ-որ ուրվականների հետ խոսել, և մի քանի րոպեի ընթացքում խելագարվում է։


Վերջապես Նուռիկին ամուսնացնում են Սագոյի հետ։ Հասոն սպանում է վերջինին, փախչում, ավազակ է դառնում յուր ընկերների հետ։ Նորա մայրը կսկծից մեռնում է, իսկ Նուռիկը ամուսնանում է։ Հասոն հաջողում է գտնել յուր հորը սպանող քուրդ բեկին և սպանել, իսկ ինքը այդ օրից կորչում է։

Պատկերի ընդհանուր տպավորությունը հետևյալն է․ որ հեղինակը միանգամայն անծանոթ է կյանքին, որ նա նկարագրում է հայ գյուղացուն, ոչ միայն առանց ուսումնասիրելու այդ գյուղացուն, այլև նորա երեսը չտեսած։ Նա սիրում է գյուղական կյանքից յուր գրվածների մեջ գինետանը (կամ ինչպես ինքն է ասում «ղարաղին») առաջին տեղը տա։ Այնինչ Հայտնի է, որ մեր գյուղացու կյանքում գինետունը այն մեծ դերը չէ կատարում, ինչպես սխալ երևակայում է պ. Չուբարը։ Ինքնըստինքյան դա մի պարզ ապացույց է, որ պ. Չուբարը բոբիկ է հայ կյանքը ճանաչելում, և նույնպես գրում է ռուս հեղինակների ազդեցության տակ։