որդիներին զրկում է… Է՛հ, ո՛ր մեկն ասես: Հիմա այդ մարդը կանգնել ու աղաչում է, որ ուրիշները իրեն օգնեն։
— Թեկուզ խեղդվի, դրա պես մարդուն օգնելը մեղք է,— ավարտեց յուր մտածմունքները Հալաբյանը և հանգիստ խղճով պատռեց ու դեն ձգեց Սադափյանի աղերսալի նամակը։
VIII
Նոր բնակարան տեղափոխվելու հետևյալ օրից արդեն Ռուբենը հանձն առավ յուր պաշտոնը։ Դպրոցի տեսուչը, որ նրա նախկին ուսուցիչն էր, ընդունեց նրան ուրախությամբ և խոստացավ մոտիկ ապագայում ավելի հարմար պաշտոն։
— Աշխատելու սեր ունեցողը,— ասաց նա, — երբեք քաղցած չի մնալ։ Իսկ Ռուբենը, կամա թե ակամա, պետք է ունենար այդ սերը։ Նրա վճիռը հաստատ էր։ Ոչ միայն չհետևեց Մելիք-Բարսեղյանի խորհրդին, այլև արհամարհանքով էր հիշում յուր հորեղբոր տունը։ Այն տունը, ուր նրա միակ քույրը այնքան տարի բարոյապես տանջվել էր։
Բայց նրան անհանգստացնում էր մի հանգամանք — Մարիամի անորոշ տխրությունը։ Իզուր այն երեկո, բժիշկը դուրս գնալուց հետո, նույնպես հետևյալ և երկրորդ օրը, փորձեց իմանալ նրա հանկարծակի այլայլման պատճառը։
— Հենց այնպես, սիրտս նվաղեց,— պատասխանում էր Մարիամը անվրդով։
Հակառակ յուր խոստմանը, բժիշկը չեկավ նրանց մոտ, ոչ հետևյալ օրը, ոչ հետո։ Ռուբենը նկատում էր, որ Մարիամր չէ խոսում նրա մասին, մինչև անգամ խույս է տալիս անունը հիշելուց։
— Զարմանալի է,— ասաց մի անդամ եղբայրը դիտմամբ,— Վասիլը, կարծես, մեզ բոլորովին մոռացել է։
— Երևի զբաղված է գործերով,— պատասխանեց քույրը և ոչինչ չավելացրեց, հակառակ Ռուբենի սպասածին։
Քրոջ արտաքին անտարբերությունը ավելի շարժեց եղբոր