մեկը։ Մի պար, որ այնքան վայրենի է թվում եվրոպացուն և այնքան շարժում, դղրդում է ասիական մարդու սրտի զգայուն թելերը։
Մի պար, ուր զգացվում է կրակոտ լեռնականի արյան ուժգնությունը, սրտի կատաղի զարկը, հոգու անվեհերությունը, զգացողների սաստկությունը։
— Տա՜շ, տա՜շ, տա՜շ,— գոչում էին հանդիսականները։
— Տա՜շ, տա՜շ, տա՜շ,— գոռում էր մոսիո Վախվախյանը, ոգևորված ծափահարելով։
Շնորհալի թևերը մեղմիկ և քնքշաբար շարժելով, երբեմն աջ, երբեմն ձախ ձեռը կողքին դնելով, գլուխը հեզաբար ուսին թեքած, օրիորդը լողում էր շեղաձև, ինչպես մի թեթև մակույկ անդորր ծովի մակերևույթի վրա։ Նրա հետևից, մեջքը սակավ ինչ կորացրած, աչքերը վառ, սլանում էր իշխանազնը, որպես մի թևատարած բազե, որ ձգտում էր յուր մագիլներով որսալ անմեղ թռչնիկին։
Դահլիհը թնդում էր, դեմքերը ուրախ-ուրախ փայլում էին, ամբոխը խռնվում էր առաջ ու առաջ, շրջանր հետզհետե սղմվում էր, թմբուկի ձայնը ավելի ու ավելի սաստկանում էր։ Հանկարծ օրիորդը կանգնեց, ձեռները ցած գցեց, իշխանազնր սկսեց նրա դեմ կատաղի պտույտներ գործել։ Մի կետի վրա, նա կրունկները ուժգին թափով զարկում էր հատակին, ցրվում էր ոտների մատների վրա, քաշանում էր, բարձրանում, ժպտում էր օրիորդի երեսին և մի կրակոտ շարժում գործելով, կրկին սկսում էր շրջաններ անել, որպես մի մանկական պտուտակ։
— Դուք հավանո՞ւմ եք այդ աղջկա պարելը,— լսեց Հալաբյանր, որ ամբոխից քիչ հեռու մոսիո Վախվախյանի հետ կանգնած, անորոշ հայացքով նայում էր պարողներին։ Նա ետ մտիկ արավ, և երես առ երես հանդիպեց յուր ծանոթ տիկին Սոփիո և օրիորդ Նատալիա Սադափյաններին։
նա գդակը վերցնելով, սեղմեց տիկնոջ և նրա աղջկա ձեռը։
— Ատելով ատում եմ հավլաբարցիներին,— նկատեց օրիորդը արհամարհանքով ժպտալով,— մեջ են ընկնում պարելու, այն էլ ո՛՛ւմ, իշխան Մարգուլաձեի հետ։ Ա՜խ, ինչ գեղեցիկ