Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա առաջը կտրեցին իշխան Սահարունին, Ախշարումյանր և մոսիո Վախվախյանր։

Նրան գրեթե ուժով նստեցրին ընթրելու այգու ծալերից մեկի տակ։ Ճեմելին հետզհետե դատարկվում էր, ընտանետեր հանդիսականները ցրվում էին, մնում էին պարողները, ընթրողները, ազատ ու ազափները ու մի քանի կանայք, որոնց ամուսինները դեռ չէին վերջացրել թղթախաղը կամ «նարդին»։ Այս կանանց թվումն էր և' մի առողջ կազմվածքով, կարմիր այտերով, գեղեցիկ և երիտասարդ կին, որ մի երիտասարդ պարոնի հետ նստած էր Հալաբյանի խմբից ոչ այնքան հեռու։

Իշխան Սահարունին յուր կրքոտ աչքերը հառեց առողջադեմ կնոջ վրա։

— Շարմա'նտ, ձերդ պայծառափայլություն,— դարձավ մոսիո Վախվախյանր իշխանին,— ճանաչո՞ւմ եք։

— Ո՞վ է, ո՞վ է,— հարցրեց հետաքրքրված հաստապարանոց Ախշարումյանր։

— Երեք քսան ու վեց տարեկան քավթառի մի անտիկա,— պատասխանեց մոսիո Վախվախյանր։— Ո՞նց եք, պարոն Ախշարումյան։

— Ե՜ս․․․ վը՞վվվ։— մռնչաց Ախշարումյանը, աչքերը պսպղացնելով և յուր խոշոր ու սպիտակ ատամների վերին շարքով սեղմելով ներքին սև շուրթը։

Այդ վայրկյանին նրա ամբողջ կերպարանքը ներկայացնում էր մի մարմնացած վավաշոտություն։

— Կեցցե՜ն տխմար ծերերը, կեցցե՜ն երիտասարդ կանայք,— գոչեց իշխան Սահարունին, գինու բաժակը դատարկելով։— Չեե՜կ,— դարձավ նա սպասավորին, որ որսային շան պես պտույտ-պտույտ էր անում ամուրիների սեղանի շուրջը,— գինին սեղանից պակաս չլինի։

Այս երկդիմի ակնարկների ժամանակ Հալաբյանը, երեսը հետ դարձրած, նայում էր մի ուրիշ կողմ։ Հարևան սեղանի մոտ նստած ընթրում էր երեսուն ու հինգ տարեկան մի տղամարդ յուր երիտասարդ կնոջ հետ։ Հալաբյանը ճանաչում էր այս ամուսիններին։ Մարդը քաղաքային վարչության մեջ մի հասարակ պաշտոնյա էր, երեք տարի առաջ պսակվել էր