Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի տեսակ բաներ էր պատմում։ Ինչևէ, հուսով եմ, որ մենք համերաշխ կգործենք, այնպես չէ՞:

— Կաշխատեմ միշտ դպրոցի շահերին ծառայել։

Նա մի պայման միայն դրեց. որ հոգաբարձությունը երբեք չխառնվի դպրոցի բարոյական և ուսումնական գործերի մեջ։

— Արեք ինչ որ կամենում եք, բայց զգույշ, որ շատ էլ չգրգռեք մեր հակառակորդներին։

Ամբողջ օգոստոս ամիսը Դիմաքսյանը տենդային գործունեության մեջ էր։ Ամեն օր գնում էր դպրոց, չնայելով, որ այնտեղ դեռ գործ չուներ։ Նա դիտում էր բակը, սենյակները, խոհանոցը, հարցուփորձ էր անում գիշերօթիկների գրության մասին, քննում էր նրանց կերակուրները և այլն։

Նա լսեց գանգատներ վերակացուների դեմ։ Նա տեսավ, որ կերակուրները վատ են պատրաստվում, սննդարար չեն։ Գիշերօթիկները թույլ են, հիվանդոտ, դեղնած, ամենքի մեջ նկատվում է արյան սակավություն։

Այս բոլորը տեսնելով, նա կազմեց արտաքին փոփոխությունների ցուցակ, որ պետք է շուտով ներկայացներ հոգաբարձությանը։

Հասավ սեպտեմբերը։ Դասերը սկսվեցին։ Ուսուցչական խումբը նրան շնորհավորեց։ Ոմանց կողմից նա տեսավ անկեղծ ուրախություն։ Իսկ շատերի սիրալիր խոսքերի և բարեկամական ցույցերի տակ նկատեց չկամություն։ Նա գիտեր, որ այլ կերպ չէր կարող լինել։ Ամենքին սիրալիր լինել, կնշանակե ամենքի քիմքին հաճոյանալ։ Նրա անշեղ բնավորությունը չէր սիրում երկդիմի վարմունք։ Նա չգիտեր, արտաքուստ ժպտալ, ներքուստ հայհոյել: Ահա ինչու չէր կարողանում մոռանալ Վեքիլյանի, այդ կարծեցյալ բարեկամի, թշնամական վարմունքը։ Ահա ինչու քանի գնում, այնքան նրա սրտում ատելություն էր ավելանում դեպի Բարաթյանը։ Այդ մարդը նրան դեռ բացարձակ թշնամություն չէր անում, բայց թե բարեկամ չէր — այդ էլ պարզ էր նրա համար։

Մի քանի անգամ Դիմաքսյանը պատահեց փողոցում թե՛ մեկին և թե՛ մյուսին: Վեքիլյանի հետ նա չէր խոսում,