Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մարտիրո՜ս,— գոչեց Մարութխանյանը:

Ներս մտավ բեղերը ներկած ու երեսը սափրած մի մարդ կես-ասիական և կես-եվրոպական հագուստով։ Դա Մարութխանյանի հավատարիմ ծառան էր, որ շատ բան գիտեր յուր տիրոջ անցյալից։

— Չայ բեր աղաների համար։

— Աս սահաթիս,— ասաց Մարտիրոսը, Շամախու բարբառով:

— Պարտաթղթերս,— գոչեց Միքայելն անհամբեր։

— Մի՛ վռազիր, մի բաժակ չայ խմենք, հետո... Նստեցեք...

Սմբատը նստեց. Միքայելը՝ ոչ։

— Պարտաթղթե՜րս,— կրկնեց նա։

— Հեր օրհնած, պարտք ունեցողներն արքունական բանկումն էլ են նստում, իսկ ես ազգականդ եմ, փեսադ։

Նա ավելացրեց լամպայի լույսը։ Ձեռը տարավ խալաթի գրպանը, հանեց մի մեծ բանալի։ Սուլյանը մեկ ուզում էր հրաժեշտ տալ, մեկ էլ այնքան հետաքրքրվել էր, որ տեղից չէր շարժվում։

— Այս մարդը,— ասաց Մարութխանյանը,— նոր եկավ, թողնենք, որ վկա լինի, հը՞մ...

— Կարող է մնալ,— պատասխանեց Սմբատը։

Միքայելը հազիվ զսպում էր իրան։ Մարութխանյանի դանդաղության մեջ տեսնում էր եզվիտական միտում՝ տանջել իրան, որքան կարելի է երկար։

Վերջապես տանտերը հանդարտ մոտեցավ երկաթե սնդուկին, բաց արավ, հանեց մի մեծ ծրար և նորից նստեց յուր տեղը։

— Համեցեք, եղբայր, կարդացեք ու մեկ-մեկ միտներդ բերեք ձեր պարտքերը։

Նա հանեց չորս պարտաթուղթ, տվեց մեկ-մեկ Սմբատին։ Միքայելը կարդաց բոլորը ծայրեծայր, զննեց յուր ստորագրությունները։ Քանի խորն էր նայում, այնքան շնչառությունն արագանում էր, քթի պնչերի դողոցը սաստկանում։ Նա չէր նկատում յուր հետևում կանգնած Մարտիրոսին, որ աչքերը սևեռել էր յուր տիրոջ երեսին, կարծես,